Բավ է պառակտվել
10-12-2024 22:48

Հայաստանն ու Ֆրանսիան ստորագրել են 2025 թվականի ռազմական համագործակցության համաձայնագիր

Դեկտեմբերի 10-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի և Ֆրանսիայի Զինված ուժերի ներկայացուցիչ Ալեքսանդր Էսկորսիայի գլխավորությամբ Հայաստանի և Ֆրանսիայի միջև կայացել են պաշտպանական ռազմավարական խորհրդակցություններ։

Ինչպես հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը, կողմերն ամփոփել են 2024 թվականի համագործակցության արդյունքները և հաստատել 2025 թվականի ծրագրերը՝ իրենց առջեւ դնելով նոր հավակնոտ նպատակներ։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ռազմատեխնիկական համագործակցությանը և այլ առանցքային ոլորտներին։

Հանդիպման արդյունքում ստորագրվել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև 2025 թվականի պաշտպանական համագործակցության ծրագիրը։