Բավ է պառակտվել
30-03-2023 18:32

Հայաստանը և Հունաստանը ռազմական համագործակցության նոր ծրագիր են ստորագրել

Հայաստանի և Հունաստանի պաշտպանական գերատեսչությունները ստորագրել են ռազմական համագործակցության նոր ծրագիր։

Ինչպես հայտնում են Հունաստանում ՀՀ դեսպանությունից, համաձայնագիրը մարտի 28-ին ստորագրվել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի և Հունաստանի Ազգային պաշտպանության գլխավոր շտաբի Միջազգային կապերի բաժնի տնօրեն Վասիլիոս Ցամիի կողմից։

Ծրագիրը ներառում է 21 գործողություն, որից 15-ը տեղի կունենա Հունաստանում, 6-ը՝ Հայաստանում:

● համագործակցություն օպերատիվ գործողությունների ուսուցման գործում , հատուկ նշանակության ջոկատների-հատուկ գործողությունների ուժերի համատեղ պատրաստություն,
● համատեղ ուսուցում Էլեկտրոնային պատերազմների օբյեկտների մասին, մասնակցություն խաղաղության աջակցության գործողությունների բազմազգ ուսումնական կենտրոնի դասընթացներին,
● ՀՕՊ համակարգերի կիրառման փորձի և քաղած դասերից գիտելիքների փոխանակում,
● կադրերի փոխանակում և այցելություններ դպրոցներ և բազմազգ դպրոցներ, սեմինարների իրականացում,
● փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ անձնակազմի հանդիպումներ և բանակցություններ՝ հատուկ շեշտադրելով համագործակցությունը ռազմական հետախուզության ոլորտում: