Բավ է պառակտվել
04-05-2022 19:20

Հայաստանը և Վրաստանը ստորագրել են 2022թ․ ռազմական համագործակցության ծրագիր

Չորեքշաբթի Թբիլիսիում ստորագրվել է Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարությունների միջև 2022թ. ռազմական համագործակցության ծրագիրը: Այն ստորագրել են ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանն ու նրա վրաց գործընկեր Ջուանշեր Բուրչուլաձեն։

Հայաստանի պաշտպանական գերատեսչության մամլո ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում Պապիկյանն ու Բուրչուլաձեն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի:
Նախարարները քննարկել են նաև պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները ռազմակրթության, փորձի փոխանակման, բարեվարքության և մարդու իրավունքների, սոցիալական ապահովման և այլ ուղղություններով:

Հայաստանն ու Ռուսաստանը ստորագրել են 2023 թվականի ռազմական համագործակցության ծրագիրը
Հայաստանը և Ռուսաստանը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագորակցության 2020թ․ ծրագիրը
Հայաստանը, Հունաստանը և Կիպրոսը ստորագրել են եռակողմ ռազմական համագործակցության գործողությունների պլան
Սինգապուրում հայտարարել են Հայաստանի հետ տնտեսական համագործակցության պատրաստակամության մասին
«Բարեկամության կամուրջ» Հայաստանի ու Վրաստանի միջև