Բավ է պառակտվել
18-11-2022 18:05

Հայաստանն ու Հնդկաստանը պայմանավորվել են անվտանգության ոլորտում համագործակցության արագ իրականացման շուրջ

Այցով Նյու Դելիում գտնվող Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ուրբաթ օրը հանդիպել է Հնդկաստանի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Աջիթ Դովալի հետ։ Հանդիպմանը մասնակցել է Հնդկաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սամանթ Կումար Գոելը։
Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են հայ-հնդկական երկկողմ բարձրաստիճան փոխայցելությունների կարևորությունը և ողջունել երկկողմ զարգացող համագործակցությունն անվտանգության ոլորտում, հաղորդում է ՀՀ Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը։
«Կողմերը պայմանավորվել են նպաստել անվտանգության ոլորտում ձեռք բերված պայմանավորվածությունների արագ իրականացմանը»,- ասվում է մամուլի հաղորդագրությունում։
Գրիգորյանը Նյու Դելիում է Հնդկաստանի ներքին գործերի նախարար Ամիտ Շահի հրավերով՝ մասնակցելու «Ոչ մի գումար ահաբեկչությանը» կոնֆերանսին: