Բավ է պառակտվել
23-05-2019 16:47

Հայաստանը և Չինաստանը կվերացնեն վիզային ռեժիմը

Հայաստանը և Չինաստանի փոխադարձաբար կվերացնեն վիզային ռեժիմը, հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ ասել է արտաքին գործերի փոխնախարար Գրիգոր Հավհաննիսյանը։

Հայաստանի կառավարությունն հիգշաբթի օրվա նիստում հավանություն է տվել Հայաստանի և Չինաստանի շարքային քաղաքացիների համար մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագրի ստորագրման առաջարկությանը։

“Այս համաձայնագրով երկու երկրների միջև հաստատվում է առանց վիզայի ռեժիմ, որով Հայաստանի և Չինաստանի քաղաքացիներն ազատվում են մուտքի արտոնագրի պահանջից մինչև 90 օր ժամկետով՝ 180 օրվա ընթացքում”,-ասել է Հովհաննիսյանը:

Նա նաև նշել է, որ միաժամանակ, միգրացիոն կարգավորումների նպատակով կողմերը պարտավորվում են արագ և արդյունավետ միջոցներ ձեռնարկել առանց վիզայի ռեժիմը չարաշահող քաղաքացիներին իրենց երկիր վերադարձնելու համար։

Ըստ փոխնախարարի, ակնկալվում է, որ առանց վիզայի ռեժիմի հաստատումը կնպաստի տնտեսական և զբոսաշրջային ներուժի ակտիվացմանը:

ԱԳՆ ներկայացուցիչը նաև նշել է, որ Հայաստանն արդեն նմանատիպ համաձայնագիր ունի Մակաոյի և Հոնկոնգի հետ։

"Մենք նապխատեսում ենք ստորագրել համաձայնագիրը Չինաստանի ԱԳՆ նախարարի Հայաստան այցի ժամանակ, հուսով եմ, այն թույլ կտա ակտիվացնել երկկողմ հարաբերությունները, և Հայաստանի քաղաքացիները կկարողանան Չինաստան մեկնել առանց խոչընդոտի”,-ասել է Փաշինյանը։

Նա նաև նշել է, որ այցի արդյունքներով տեղի է ունեցել խորհրդակցություն, և սպասվում է փորձագիտական գնահատական քննարկված հարցերի շուրջ որոշումներ կայացնելու համար։

“Հայաստանը հետաքրքրված է ”մեկ գոտի, մեկ ճանապար” ծրագրով, իսկ Չինաստանի իշխանությունները նաև հետաքրքրված են այս նախագծում Հայաստանի ակտիվ մասնակցությամբ: Այս հարցում կոնկրետ պայմանավորվածություններ կան, և ժամանակն է սկսել դրանց իրականացումն”, - ասել է Փաշինյանը: