Բավ է պառակտվել
16-11-2016 16:35

ՀՀ-ի և Մոլդովայի մեջ ստորագրել է չորս փաստաթուղթ

Հայաստանը կարևորում է Մոլդովայի հետ բարեկամանական հարաբերությունների խորացումը,- Երևանում Մոլդովայի փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Անդրեյ Գալբուրի հետ մամուլի համատեղ ասուլիսում ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նա տեղեկացրեց, որ մոլդովացի գործընկերոջ հետ ունեցած հանդիպմանը քննարկել են երկկողմ և բազմակողմ օրակարգի տարբեր հարցեր, միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրներ:

Է.Նալբանդյանը նշեց, որ ստորագրել են չորս փաստաթուղթ՝ Հայաստանի և Մոլդովայի քաղաքացիների միջև մուտքի արտոնագրի ռեժիմի վերացման, զբոսաշրջության, գիտության և կրթության ոլորտներում համագործակցության վերաբերյալ համաձայնագրերը, երկու երկրների արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունների 2017-2018 թթ. ծրագիրը:

Անդրեյ Գալբուրը նշեց, որ քննարկումներն անցել են փոխըմբռնման, վստահության մթնոլորտում:

«Մենք համակարծիք ենք, որ կարևոր է ակտիվացնել մոլդովա-հայկական երկխոսությունը բոլոր ուղղություններով, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում, մասնավորապես՝ առևտրատնտեսական կապերի աշխուժացում, առևտրի ծավալների մեծացում»,-նշեց նա:

Մոլդովայի ԱԳ նախարարը տեղեկացրեց, որ 2017-ին կայանալու է մոլդովա-հայկական առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստը:

Պատասխանելով հարցին, թե Մոլդովայում նոր նախագահ է ընտրվել և արդյո՞ք արտաքին քաղաքական կուրսում կլինեն փոփոխություններ, Անդրեյ Գալբուրը նշեց. «Չեմ կարծում, որ կարելի է ակնակել ինչ-որ կտրուկ փոփոխություններ արտաքին քաղաքական ընթացքում: Մեր եվրաինտեգրացիոն ուղղությունը որևէ կերպ բախման մեջ չէ այն գործընթացի հետ, որով կառուցողական հարաբերություններ ենք կառուցում մեր գործընկերների հետ Մոսկվայում: Այսօրինակ մոտեցումը, կարծում եմ, կմնա ուժի մեջ նաև նորընտիր նախագահի պաշտոնավարության ընթացքում»: