Բավ է պառակտվել
20-07-2022 18:55

Հայաստանն ու Ռուսաստանը պայմանավորվել են տրանսպորտային-լոգիստիկ նախաձեռնությունների իրագործման շուրջ

Մոսկվայում տեղի են ունեցել ռուս-հայկական խորհրդակցություններ։

Ինչպես հայտնում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը, հուլիսի 19-ին ՌԴ արտգործնախարարի տեղակալ Իգոր Մորգուլովը խորհրդակցություններ է անցկացրել ՀՀ արտգործնախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի հետ։

Տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում եվրասիական տարածքում բազմակողմ համագործակցության զարգացման, տրանսպորտային և լոգիստիկ նախաձեռնությունների իրականացման, այդ թվում՝ «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի, տարածաշրջանային ասոցիացիաների՝ ՇՀԿ-ի և ԵԱՏՄ-ի ջանքերի համատեղման և ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի առաջատար տերությունների հետ հարաբերությունների շուրջ։ Ընդգծվել է ասիական ուղղությամբ մոտեցումների համադրման կարևորությունը։

Բանակցություններն անցել են բարեկամական և վստահության մթնոլորտում՝ ռուս-հայկական դաշնակցային փոխգործակցության ոգուն համահունչ։
Կողմերը պայմանավորվել են ասիական ուղղությամբ ամրապնդել համագործակցությունը երկու երկրների ԱԳՆ-ների միջև։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները։