Բավ է պառակտվել
28-01-2023 21:04

Հայաստանն ու Ռուսաստանը պատրաստակամ են ընդլայնել իրավապահ մարմինների համագործակցությունը

Հայաստանի ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը և ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը շաբաթ օրը կայացած հանդիպմանը պատրաստակամություն են հայտնել շարունակել և ընդլայնել իրավապահ մարմինների միջև համագործակցությունը։

ՆԳՆ մամլո կենտրոնի փոխանցմամբ՝ Ղազարյանը կարևորել է Ռուսաստանի Դաշնության հետ արդյունավետ համագործակցությունն ու ընդգծել երկու երկրների իրավապահ կառույցների ամուր փոխգործակցությունը, ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում։

Դեսպան Կոպիրկինը նաև կարևորել է սերտ համագործակցությունը ինչպես ՀՀ և ՌԴ ներքին գործերի նախարարությունների, այնպես էլ ՀՀ ներքին գործերի նախարարության և ՀՀ-ում ՌԴ դեսպանատան միջև։

Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության շրջանակներում ապագա անելիքներին վերաբերող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։