Բավ է պառակտվել
14-04-2021 10:53

Հայաստանն ու Ռուսաստանը քննարկում են Հայաստանի հարավում 102-րդ ռազմաբազայի հենակետի ստեղման հնարավորությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի հետ ռազմական դաշինքն անվանել է Հայաստանի անվտանգության առանցք։

«Հայստանն ու Ռուսաստանը քննարկում են ՀՀ-ում ռուսական 102-րդ ռազմաբազայի հնարավորությունները հարստացնելու, մասնավորապես՝ Սյունիքում 102-րդ ռազմաբազայի հենակետ ստեղծելու հարցը»,-ասել է Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի նիստի ժամանակ։

Վարչապետը Ռուսաստանի հետ ռազմական դաշինքն անվանել է Հայաստանի անվտանգության առանցք և հայտնել հանրապետությունում ռուսական ռազմաբազայի հնարավորությունների հնարավոր ընդլայնման մասին։

Հայաստանի արտաքին անվտանգության ապահովման առանցքը հայ-ռուսական ռազմական դաշինքն է, որն ամրապնդված է մի քանի տասնյակ ռազմական, ռազմավարական բնույթ ունեցող միջազգային պայմանագրերով և փոխադարձ դաշնակցային պարտավորություններով։
Նրա խոսքով՝ գործնական կարևոր նշանակություն ունեն հայ-ռուսական միացյալ զորախմբավորումը և հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հայ-ռուսական ՀՕՊ միացյալ համակարգը։
«Մենք քննարկում ենք ռուսական ռազմաբազայի հնարավորությունները հարստացնելու հարցը։ Բավականին արդյունավետ քննարկումներ են ընթանում ռուս գործընկերների հետ, պաշտպանության նախարարն էլ է ասել այդ մասին, Սյունիքում 102-րդ ռազմաբազայի հենակետ ստեղծելու վերաբերյալ»,- նշել է Փաշինյանը։ Ներկայումս Սյունիքում պետական սահմանի պաշտպանությանը մասնակցում են ռուս սահմանապահներ։

Նրա խոսքով՝ Ղարաբաղի անվտանգությունն ապահովում է Պաշտպանության բանակը՝ ռուս խաղաղապահների հետ համատեղ, և այստեղ փոփոխություններ չեն նախատեսվում։

Նա նաև ասել է, որ ռազմավարական հեռանկարում ծրագրեր կան անցնելու պրոֆեսիոնալ բանակի և փոփոխություններ մտցնել զորակոչի համակարգում։