Բավ է պառակտվել
07-07-2021 17:10

Հայաստանն ու Ռուսաստանը քննարկում են ՌԴ սահմանապահների ներկայության ընդլայնման հնարավորությունը Սյունիքում․ դեսպան Կոպիրկին

Հայաստանն ու Ռուսաստանի Դաշնությունը քննարկում են Սյունիքում ռուս սահմանապահների ներկայության ընդլայնման հնարավորությունն։ Այս մասին չորեքշաբթի Արմավիր քաղաքում «Ռուսական կենտրոնի» բացմանը լրագրողներին հայտնել է ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Սյունիքի մարզի հայ–ադրբեջանական սահմանի հատվածներում տեղակայվել են ՌԴ սահմանապահների դիտակետեր, որոնք աջակցում են, որպեսզի իրավիճակը լինի հանգիստ, կայուն։ Այո, քննարկվում է նման ներկայության ընդլայնման հնարավորությունը։ Կարծում եմ, որ ամեն ինչ կորոշվի` ելնելով Հայաստանի անվտանգության, սահմանին կայունության ապահովման և եռակողմ ձևաչափով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման շահերից», – մեջբերում է դեսպանի խոսքերը ՏԱՍՍ–ը։