Բավ է պառակտվել
09-12-2022 19:17

Հայաստանն ու Ռուսաստանը ստորագրել են 2023 թվականի ռազմական համագործակցության ծրագիրը

Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունները ստորագրել են ռազմական համագործակցության 2023թ.ծրագիրը։

ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ փաստաթուղթը ստորագրվել է Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Սուրեն Պապիկյանի և Սերգեյ Շոյգուի հանդիպման ժամանակ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող, ինչպես նաև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության մի շարք ընթացիկ հարցեր:

Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում դեկտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է ՇՀԿ և ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների համատեղ հանդիպմանը, որտեղ ներկայացրել է ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիայի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրադրությունը: