Բավ է պառակտվել
01-06-2022 13:21

Հայաստանն ու Սաուդյան Արաբիան քննարկում են համագործակցության օրակարգերի ձևավորման հեռանկարները

Չորեքշաբթի Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության արտաքին հարաբերությունների պետնախարար Ադել Բին Ահմեդ Ալ-Ջուբեյրի հետ, հայտնում է հայկական արտաքին քաղաքական գերատեսչության մամլո ծառայությունը:

Կողմերը քննարկել են Հայաստանի ու Սաուդյան Արաբիայի միջև համագործակցության երկկողմ և բազմակողմ օրակարգերի ձևավորման, հարաբերությունների զարգացման հեռանկարները:

Հեռախոսազրույցի ընթացքում նշվել է երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի ակտիվացման և ներդրումային ծրագրերի իրականացման կարևորությունը։

Միրզոյանը զրուցակցին տեղեկացրել է, որ Հայաստանն աջակցում է «World Expo 2030»-ը Ռիադում անցկացնելու Սաուդյան Արաբիայի հայտին: