Բավ է պառակտվել
18-02-2019 12:05

Հայաստանը 12 Սու-30ՍՄ կործանիչ կգնի Ռուսաստանից

Հայաստանը բանակցություններ է վարում Ռուսաստանի հետ Սու-30ՍՄ բազմաթիրախային կործանիչների մատակարարման շուրջ, հայտնել է հայկական պաշտպանական գերատեսչության ղեկավար Դաոիթ Տոնոյանը։

Խոսքը գնում է ընդհանուր թվով 12 նման ինքնաթիռների մասին։ “Ամեն ինչ կախված է նրանից, թե որքան արագ կարող է պատրաստ լինել այդ արտադրանքը․այնտեղ կան ներմուծումը տեղական արտադրանքով փոխարինելու խնդիրներ և այլն”,- ասել է նախարարը Արաբական Միացյալ Էմիրություններում բացված IDEX ցուցահանդեսում։

Ըստ Տոնոյանի, 2019 -ի վերջին - 2020 -ի սկզբին Երևանը Մոսկվայից կստանա չորս նման ինքնաթիռ։

“Մատակարարման շուրջ բանակցությունները շարունակվում են 2017թ․Մոսկվայի կողմից տրամադրված 100մլն ԱՄՆ դոլար վարկի շրջանակներում, որի իրացումից հետո Երևանը կարող է ևս մեկ վարկ ստանալ”,- հավելել է Տոնոյանը։

Միջազգային IDEX-2019 սպառազինությունների ցուցահանդեսը անցկացվում է Աբու-Դաբիում փետրվարի 17-ից 21-ը։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Մոսկվան և Երևանը պայմանագիր են կնքել չորս Սու–30ՍՄ բազմաթիրախային կործանիչ ձեռք բերելու մասին, որոնք Հայաստանի զինված ուժերը կստանան արդեն 2020 թվականին։ Ընդ որում, վերջին տասնամյակում առաջին անգամ հայկական ԶՈւ-րը գնում են նոր, այլ ոչ օգտագործված ավիատեխնիկա։

2015 թվականին Ռուսաստանը Հայաստանին տրամադրել է ռազմական տեղխնիկա ձեռբերելու վարկ․այդ նպատակի համար տրամադրվել է 200 մլն դոլար, իսկ 2017 թվականին ստորագրվել է երկրորդ, այս անգամ՝ 100մլն դոլար վարկի գործարքը։

Սու–30ՍՄ -ը 4+ սերնդի երկտեղանի բազմաթիրախային կործանիչի արդիականացված տարբերակն է, որի վրա տեղադրված են քարշի կառավարվող վեկտորով շարժիչներ։