Բավ է պառակտվել
24-11-2022 15:15

Հայաստանը հնարավոր է սկսի Ադրբեջանի հետ երկաթուղու վերականգնումը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղու վերականգնման նախագծին աջակցելու մասին։

«Եթե երեկվա պայմանավորվածությունից շեղում չլինի, ապա «Հայկական խաչմերուկ» նախագծի շրջանակներում, մասնավորապես, երկաթուղիների վերականգնման հարցում, մեծ ներդրումների կարիք կարող է առաջանալ, և մենք ուրախ ենք, որ նման հնարավորություններ ունենք»,- կառավարության նիստում ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ ամեն դեպքում միջազգային գործընկերները հետաքրքրություն կցուցաբերեն այս նախագծի նկատմամբ։

«Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ երեկ ունեցած բանակցությունների ընթացքում մենք որոշակի ազդակներ կամ տեղեկություններ ստացանք, ինչը նշանակում է, որ կարող է լինել էական և լուրջ հնարավորություն, որ մենք նորից վերադառնանք և սկսենք երկաթուղու վերականգնման աշխատանքներն», - ասաց վարչապետը։

Երկաթուղու վերականգնման նախագծի մասին

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՀՀ կառավարությունը նախատեսում է վերականգնել Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու 45 կմ-ը, այդ աշխատանքների արժեքը գնահատվում է մոտ 200 մլն դոլար։

Այդ երկաթգծով Հայաստանը ելք կունենա դեպի Իրան և Ռուսաստան, իսկ Ադրբեջանը երկաթուղային կապ կունենա Նախիջևանի (Ադրբեջանի էքսկլավ) հետ։

Երասխ՝ բնակավայր Երևանին հարող ՀՀ Արարատի մարզի ծայրամասում, Մեղրի՝ քաղաք Սյունիքում (Հայաստանի հարավում, սահմանակից է Իրանին և Ադրբեջանին)։ Նշված մնացած բնակավայրերը՝ Ջուլֆա-Օրդուբադ-Հորադիզ, քաղաքներ են Ադրբեջանում։