Բավ է պառակտվել
15-08-2018 13:40

Հայաստանը կարող է հետ կանչել մինչև 22 դեսպան

2018 թ. սեպտեմբերից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում Հայաստանի կառավարությունը պլանավորում է հետ կանչել 15-ից 22 դեսպան: Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը:
«Խոսքը գնում է ոչ պրոֆեսիոնալ դիվանագետների կամ դեսպանների մասին, որոնք պաշտոն են ստացել քաղաքական կամ այլ պատճառներից ելնելով»,- ասվում է հոդվածում:
Թերթը նշում է, որ Հայաստանի վարչապետ Նիլոլ Փաշինյանը որոշել է նրանց բոլորին հետ կանչել և նշանակել համապատասխան կրթություն ստացած և աշխատանքային փորձ ունեցող պրոֆեսիոնալ դիվանագետների:
«Սակայն տեղեկացված աղբյուրները պնդում են, որ Հայաստանը չունի դեսպանների թեկնածուների նման քանակ»,- նշում է պարբերականը: