Բավ է պառակտվել
02-11-2018 18:29

Հայաստանը կարող է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածություն առաջադրել․ԱԳՆ

 

Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ մեկնաբանել է Յուրի Խաչատուրովի ազատումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից։

Այսօր ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ Յուրի Խաչատուրովն ազատվել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնից։
“Դեռևս ոչինչ ասել չեմ կարող, միայն նշեմ, որ հաջորդ շաբաթ լինելու է Հավաքական անվտանգության խորհրդի նիստ, արտաքին գործերի նախարարների նիստ և մեր խորհրդի վեց անդամ-պետությունների մշտական ներկայացուցիչները շարունակում են քննարկումները”,-ասել է Մնացականյանը։

Նա նշել է, որ օրակարգում հիմա կանգնած է Հայաստանի՝ գլխավոր քարտուղարի պաշտոնի համար թեկնածու առաջադրելու իրավունքի հարցը։

“Մենք վստահ ենք, որ կարող ենք այդ գործառույթն իրականացնել։ Մենք բավարար ռեսուրս ունենք, որ կարողանանք թեկնածու առաջադրել։ Շահագրգռվածությունն, առաջին հերթին, այն է, որ ՀԱՊԿ-ը շարունակի արդյունավետ գործել”,-ասել է նա, նշելով, որ եթե Հայաստանը թեկնածու ունենա, ապա բոլոր ռեսուրսները կօգտագործվեն նրան նշանակելու համար։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հունիսի 28-ի գիշերը որոշում է կայացրել ձերբակալել երկու ամսով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին 2008թ. մարտի 1-ի գործի շրջանակներում: Նա մեղադրվում է այլ անձանց հետ նախնական պայմանավորվածությամբ սահմանադրական կարգը տապալելու մեջ: Որպես մեղադրյալ են ներգրավվել նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն, ով ազատ է արձակվել 5մլն. դրամ գրավի դիմաց և Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, ում նկատմամբ ներկայումս հետախուզում է հայտարաված: