Բավ է պառակտվել
13-09-2022 11:21

Հայաստանը չի պատրաստվում միջանցք տրամադրել, բայց շահագրգռված է ճանապարհների բացմամբ․ Փաշինյան

Հայաստանը չի պատրաստվում միջանցք տրամադրել իր տարածքով, բայց շահագրգռված է ճանապարհների բացմամբ։ Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում։
«Մենք չենք պատրաստվում որևէ մեկին միջանցք տրամադրել Հայաստանի տարածքով, բայց ընդունում ենք, նույնիսկ շահագրգռված ենք ճանապարհների բացմամբ, այդ թվում՝ Հայաստանի տարաշքով»,- ասել է
Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» նախագծի մասին

Լրատվամիջոցներում պարբերաբար լուրեր են շրջանառվում ճանապարհների հնարավոր արտատարածքային կարգավիճակի մասին (Ադրբեջանը դրանք անվանում է «միջանցքներ»), որոնք ենթակա են ապաշրջափակման՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն։ Պաշտոնական Երևանը, մասնավորապես, ի դեմս Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի, հայտարարել է, որ միջանցքային տրամաբանության մեջ ոչ մի հարց չի քննարկվում, և որ փոխվարչապետների մակարդակով աշխատանքային խումբն արձանագրել է, որ բոլոր ապաշրջափակված ճանապարհները կլինեն այն պետության ինքնիշխան տարածք, որով նրանք անցնում են։

Ադրբեջանն ու Թուրքիան ծրագրում են ստեղծել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք», որը Նախիջևանը կկապի Ադրբեջանի հիմնական մասի հետ՝ անցնելով Հայաստանի տարածքով Սյունիքի մարզում (Իրանին սահմանակից)․ այնտեղ նախատեսվում է կառուցել ավտոմովբիլային ճանապարհ և երկաթուղի։

Սակայն Հայաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու ծրագրեր չկան և չեն էլ կարող լինել. Երևանը մերժում է «միջանցքային տրամաբանության» շրջանակներում բանակցություններ վարելու հնարավորությունը։