Բավ է պառակտվել
04-01-2020 11:34

Հայաստանը մտահոգված է Մերձավոր Արևելքում իրավիճակի ապակայունացմամբ. հայտարարություն

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Մերձավոր Արևելքում վերջին զարգացումների վերաբերյալ:

Հունվարի 3-ին Բաղդադում ԱՄՆ հրթիռային հարվածի հետևանքով սպանվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի” Ալ-Քուդս հատուկ ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սուլեյմանին: Հարվածն իրականացվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրահանգով: Իրանի նախագահ Հասան Ռոհանին խոստացել է, որ “Իրանը և տարածաշրջանի մյուս երկրները վրեժ կլուծեն Ամերիկայից”:

“Խորապես մտահոգված ենք վերջին շրջանում Բաղդադում տեղի ունեցած իրադարձություններով, որոնք հանգեցրել են նաև մարդկային զոհերի: Դրանք կարող են առավել վտանգել տարածաշրջանային խաղաղությունը և ապակայունացնել իրավիճակը Մերձավոր Արևելքում և դրանից դուրս: Հայաստանը հանդես է գալիս բացառապես խաղաղ միջոցներով իրադրության լիցքաթափման դիրքերից: Հայաստանը կշարունակի սերտորեն համագործակցել իր բոլոր գործընկերների հետ՝ ի շահ տարածաշրջանային կայունության և անվտանգության”,- նշվել է Հայաստանի արտաքին գերատեսչության հայտարարությունում։
Ավե;ի վաղ՝ ուրբաթ օրը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել խուճապ չտարածել՝ հավաստիացնելով, որ լիազոր մարմիններին տրվել են համապատասխան հանձնարարականներ։