Բավ է պառակտվել
18-10-2020 22:33

Հայաստանը դիմել է ՆԱՏՕ-ին՝ Ղարաբաղում դաշինքի զենքի օգտագործման կապակցությամբ

Հայաստանը Պաշտպանության և Արտաքին գործերի նախարարությունների մակարդակով հարցում է ուղղել ՆԱՏՕ-ին, արդյո՞ք դաշինքի ղեկավարությունը համաձայնություն է տվել Լեռնային Ղարաբաղում իր զենքը կիրառելու համար, ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կիրակի օրը, գրում է ՌԻԱ Նովոստին:
«Մենք պետք է պարզաբանում ստանանք, արդյոք դաշինքի ղեկավարությունը Թուրքիային կանաչ լույս է վառել՝ անելու այն, ինչ հիմա նա անում է։ Խոսքը միայն F-16-ի մասին չէ (Երևանը պնդում է, որ այս կործանիչը խոցել է հայկական Սու -25-ը՝ խմբ.): Թուրքական հիմնական անօդաչու թռչող սարքը՝ Bayraktar-ը, ամեն օր ինտենսիվորեն օգտագործվում է ոչ միայն ռազմաճակատում, այլև խաղաղ բնակչության դեմ: Սա ՆԱՏՕ-ի արտադրանքն է. դրա առանձին մասեր ստեղծվել են ՆԱՏՕ-ի տարբեր երկրներում՝ Ավստրիայից մինչ Կանադա», – ասել է Սարգսյանը «Կոմերսանտին՛ տված հարցազրույցում։

«Այս հարցերը, բնականաբար, տալիս են Արտաքին գործերի նախարարությունը և Պաշտպանության նախարարությունը: Հայաստանը, ինչպես շատ այլ երկրներ, գործընկերային հարաբերություններ ունի ՆԱՏՕ-ի հետ: Հարցերը տրվում են այս մակարդակում», - նշել է նախագահը: