Բավ է պառակտվել
14-03-2022 14:56

Հայաստանը դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար․ ԱԳՆ

Հայաստանի արտգործնախարարությունը դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար, տեղեկացնում է Հայաստանի ԱԳՆ-ն։

«Հայաստանի Հանրապետությունը պատասխանել է Ադրբեջանի Հանրապետության կողմից փոխանցված առաջարկներին և ՄԱԿ կանոնադրության, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրի և Հելսինկիի Եզրափակիչ ակտի հիման վրա Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը», - ասվում հայտարարությունում։

Օրերս Հունանյանը հայտարարել էր, որ Ադրբեջանի հետ հաշտության պայմանագրի կնքումը Հայաստանի իշխանությունների առաջնահերթություններից է։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է խաղաղության պայմանագիր կնքվի, բայց մինչ այդ փաստաթուղթը պետք է ձևակերպվի բանակցությունների արդյունքում։ Նա նշել էր, որ «այդ բանակցությունները պետք է տեղի ունենան, և Հայաստանը պատրաստ է դրանց»։

Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահները վիճաբանել են խաղաղության պայմանագրի շուրջ (տեսանյութ)
Հայաստանի ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահի հետ քննարկել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը
Հայաստանի արտգործնախարարը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահին. Ադրբեջանի սադրանքները խոչընդոտում են տարածաշրջանում խաղաղության հաստատմանը
Հայաստանը ստացել է Ադրբեջանի առաջարկները խաղաղության պայմանագրի վերաբերյալ. Փաշինյանը 4 խնդիր է նշել
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կժամանեն Հայաստան ու Ադրբեջան