Բավ է պառակտվել
10-10-2019 21:50

Հայաստանը դատապարտում է Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժումը․վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստում, մինչև օրակարգային հարցերին անցնելը, անդրադարձել է Սիրիայի հյուսիսում ստեղծված իրավիճակին:
Հիշեցնելով ՀՀ ԱԳՆ-ի այսօր տարածած հայտարարության մասին, նա ևս մեկ անգամ ընդգծել է, որ Հայաստանը դատապարտում է ներխուժման գործողությունը և է մտահոգված է ստեղծված իրավիճակով
«Հայաստանը դատապարտում է Սիրիայի հյուսիսիում -արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժումը: Մեր գնահատմամբ՝ այդ գործողությունն ավելի կխորացնի Սիրիայում հաստատված մարդասիրական ճգնաժամը: Կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ գործուն միջոցներ ձեռնարկել այդ ապօրինի գործողությունը դադարեցնելու ու Սիրիայի քաղաքացիների իրավունքները պաշտպանելու ուղղությամբ»,- ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը հիշեցրել է նաև Հայաստանի Հանրապետությունը Հալեպում իրականացնում է մարդասիրական առաքելություն, որն ուղեկցվում է հաջողությամբ և շարունակական բնույթ է կրում։
Նա հավելել է, որ օրակարգի սպառումից հետո դռնփակ նիստում կքննարկեն Սիրիայի հյուսիսում ստեղծված իրավիճակը:

 

Արմինե Գևորգյան