Բավ է պառակտվել
12-01-2017 14:08

Հայաստանը Դուբայում գլխավոր հյուպատոսություն կբացի


Հայաստանը գլխավոր հյուպատոսություն կբացի Դուբայում (Միացյալ Արաբական Էմիրություններ). հինգշաբթի օրը կառավարության նիստին ներկայացնելով որոշման նախագիծը այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Ինչպես նշել է նախարարը, Դուբայում գլխավոր հյուպատոսություն ստեղծելու որոշումը հիմնված է ՀՀ նախագահի հրամանագրի վրա:
Կառավարության որոշման համաձայն գլխավոր հյուպատոսություն ստեղծելու անհրաժեշտությունը բացատրվում է նրանով, որ տարեցտարի Հայաստանի և Պարսից Ծացի երկրների միջև հարաբերությունները ավելի են սերտանում: Ընդ որում, մինչ դիվանագիտական հարաբերությունների հաստատումն էլ այդ երկրների հետ արդեն առևտրատնտեսական հարաբերություններ էին զարգանում՝ Դուբայ քաղաքի միջոցով:
Ինչպես նշվում է որոշման հիմնավորման մեջ, Միացյալ Արաբական Էմիրություններու և մասնավորապես Դուբայում բնակվում է 2,5-3 հազար Հայաստանի քաղաքացի:
Գլխավոր հյուպատոսության հիմնումը բացի զուտ հյուպատոսությանը վերաբերվող հարցերից թույլ կտա իրականացնել նաև առևտրա-տնտեսական և ներդրումային նախագծեր: