21-09-2018 13:11

Հայաստանը նշում է անկախության 27-րդ տարեդարձը

Այսօր Հայաստանը նշում է երկրի անկախության 27-րդ տարեդարձը։ 1991թ․այս օրը հանրապետության Գերագույն խորհուրդի որոշմամբ ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախ պետություն ստեղծելու հանրաքվե է կազմակերպվել։
Համաժողովրդական քվերակությունն ընթացել է ազգային շարժման վերելքի ալիքի վրա։

Անկախությանը կողմ է քվեարկել գրեթե ամբողջ բնակչությունը՝ քվեարկության իրավունք ունեցող քաղաքացիների շուրջ 99%։ Անկախությունը Գերագույն խորհրդի կողմից պաշտոնապես հռչակվել է սեպտեմբերի 23-ին։

Ավանդաբար անկախության օրվան նվիրված միջոցառումներն անցնում են ամբողջ երկրում։
Այս օրը Հայաստանի Հանրապետության ղեկավարը պարգևներ է հանձնում պաշտպանության, տնտեսության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում վաստակի և նվաճումների համար։
Այս օրն առանձնապես հագեցած կլինի մշակութային միջոցառումներով նաև բաց երկնքի տակ՝ տարբեր համերգներ, ներկայացումներ,շոուներ։.
Այս տարի Անկախության օրվա տոնակատարությունն աննախադեպ և յուրահատուկ է լինելու։ Գլխավոր միջոցառումները կայանալու են Հանրապետության հրապարակում, սակայն, ի տարբերություն նախորդ տարիների՝ միջացառումներն ապակենտրոնացված են լինելու և կազմակերպվելու են մայրաքաղաքի տարբեր համայնքներում, ինչպես նաև հանրապետության բոլոր քաղաքներում և բնակավայրերում։ Տոնակատարություները անցնելու են «Դու անկախ ես» կարգախոսի ներքո։
Հանրապետության հրապարակում միջոցառումները սկսվելու են 10.00-ին։ Ժամը 12.00-ին շուրջ երկու հազար աշաակերտ մասնակցելու է կավճով նկարելու միջոցառմանը։ 13.00 -ին բացվելու է «Վերնիսաժ» անվանմամբ նկարների ցուցահանդեսը։ Սկսած13.00-ից մինչև 23.00 հրապարակում գործելու է ելույթների համար նախատեսված երկու բեմահարթակ։ Այստեղ էլ՝ շատրվանների դիմաց գործելու է «Մանկական քաղաքը»։ Հրապարակից է սկսվելու նաև փողային նվագախմբերի երթը։
Այս տարվա տոնակատարության առանձնահատկություններից մեկն է լինելու ժամը 14.00-ից 15.00 Հանրապետության հրապարակում անցկացվելիք “սելֆիի ժամը“ , որի ընթացքում բոլոր ցանկացողները կկարողանան շփվել և լուսանկարվել հայտնի մարդկանց հետ։

Պատմություն
Ժամանակակից Հայաստանն ընդունված է անվանել Երրորդ հանրապետություն. Մինչ այդ գոյություն են ունեցել Առաջին հանրապետությունը (1918 -1920թ.) և Հայկական ԽՍՀ (1920 -1991թ.).
Հայկական պետությունը կառուցվել է XX դարի սկզբին Ռուսական կայսրության ավերակների վրա։ Մինչ այդ, հայ ժողովուրդը՝ սեփական պետականության բացակայության պայմաններում բազմադարյա պայքար է մղել իր գոյատևման և ազգային ինքնության պահպանման համար։
Սակայն հայերը իրենց պատմա-մշակությին տարածքից դուրս սեփական պետության կառուցման յուրահատուկ փորձ ունեն։
Այսպես, պատմական տարածքներում հայկական պետությունների անկումից հետո (XI-XII դարեր) անկախ հայկական պետականությունը վերածնվել է Հայաստանի սահմաններից դուրս՝ Կիլիկիայում։
Կիլիկյան հայկական թագավորությունը՝ միջերկրածովյան զարգացած պետություններից մեկը, խաչակիրների և եվրոպական թագավորների դաշնակիցը, գոյատևել է մինչև 14 դարի վերջ։
Երկար տարիների ընթացքում Հայաստանը հզոր կայսրությունների ու տերությունների արնալից պատերազմների հարթակ է եղել։ Կիսաանկախ հայկական իշխանությունները հետ են մղել ուժով գերազանցող ահեղ թշնամիների հարձակումները։
Հայ ժողովուրդը վերապրել է կոտորածը և XX դարի առաջին Եղեռնը։ Բայս անգամ դժվարագույն պայմաններում հայերը պահպանել և զարգացրել են իրենց մշակույթը, արվեստը, գիտությունը, լեզուն և ավանդույթները։
Բավական է հիշել, որ հայալեզու առաջին տպագիր տեքստը հայտվնել է գրատպության արշալույսին՝ XV-րդ դարի վերջին, իսկ արդեն 1512 թվականին Հակոբ Մեղապարտը հրատարակել է առաջին տպագիր գիրքը՝ Ուրբաթագիրքը։
Հայաստանում հաջողությամբ զարգացել են աստղագիտությունը, մաթեմատիկան, բժշկությունն ու փիլիսոփայությունը։ Հայ մշակույթի բարձրաժեք ժառանգություն է հանդիսանում նրա ուրույն ճարտարապետությունը։
Հայերը, թերևս միակ ժողովուրդն են, որը, չունենալով պետականություն՝ ստեղծել է ապագա երկրի Սահմանադրությունը՝ Հովսեփ Էմինի, Տեր Մովսեսի, Գրիգոր Խոջաջանյանի և Շահամիրյանների «Որոգայթ փառաց» աշխատությունը։
Աշխատությունը տպագրվել է դեռևս մինչև Ֆրանսիական հեղափոխությունը՝ 1773 թվականին, սակայն արդեն այն ժամանակ հայկական պետականության հիմքում հանրապետության սկզբունքներ էին դրվել։
XX դարի վերջին հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի գագթնակետ հանդիսացավ մեծածավալ պատերազմական գործողությունների վերածված Ղարաբաղյան շարժումը, որն ավարտվեց Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի միջև 1994թ․ մայիսին կնքված հրադադարով։
Նոր, անկախ Հայաստանին ծանր ժառանգություն բաժին հասավ՝ պատերազմ Ղարաբաղում, շրջափակում, 1988թ․Սպիտակի երկրաշարժի ավերիչ հետևանքներ, ԽՍՀՄ փլուզման և խորհրդային հանրապետությունների միջև գոյություն ունեցող տնտեսական կապերի խզման հետևանքով առաջացած քայքայված տնտեսություն։
Բայց արդեն 90-ականների երկրորդ կեսից քայքայված տնտեսությունը սկսեց վերականգնվել, հաջողվեց ակտիվացնել գործունեությունն արտաքին քաղաքկանության ոլորտում, բարձրացնել երկրի միջազգային հեղինակությունը։
Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է, ՀԱՊԿ և Եվրասիական տնտեսական միության ակտիվ և շահագրգիռ անդամ։ Միաժամանակ երկիրն արդյունավետ համագործակցում է Եվրոպական միության հետ, որի հետ 2017թ նոյեմբերին կնքվել է համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, ինչպես նաև Ամերիկայի Միացյալ նահանգների, Չինաստանի, Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի առաջատար պետությունների հետ.

Անկախ Հայաստանի ղեկավարները
Քառորդդարյա անկախության տարիների ընթացքում Հայաստանն ունեցել է չորս նախագահ և 16 վարչապետ։
1991թ․անկախ հայկական պետության առաջին նախագահ է ընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը. 1998թ․ Նա ժամանակից շուտ հրաժարական է տվել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացների շուրջ երկրի ղեկավարության ներսում եղած անհամաձայնությունների պատճառով։
Բարձրագույն պետական պաշտոնում Տեր-Պետրոսյանին փոխարինած երկրորդ նախագահ է դարձել Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախկին ղեկավար Ռոբերտ Քոչարյանը (1998-2008)։
Պետության երրորդ ղեկավարն է եղել Սերժ Սարգսյանը։ Նա ընտրվել էր 2008թ, և նրա նախագահության ժամկետը լրացել է 2018 ապրիլին։ Հենց այդ ժամանակ Հայաստանն անցել է կառավարման խորհրդարանական ձևին՝ Ազգային ժողովի և կառավարության գերակշիռ դերով։
Չորրոդ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալությունը կայացել է ընթացիկ տարվա ապրիլի 9-ին։ Նա դարձել է երկրի՝ խորհրդարանի կողմից ընտրված առաջին նախագահը։ Նույն օրը դադարեցվեց են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունները, իսկ կառավարությունը հրաժարական է տվել։ Ընթացիկ տարվա ապրիլի 17-ին Հայաստանի խորհրդարանը հատուկ նիստին վարչապետի պաշտոնին է ընտրել նախկին նախագահ Սերժ Սարգսյանին, ինչը զանգվածային բողոքի ակցիաների է հանգեցրել՝ “Ելք” դաշինքի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։
Ապրիլի 13-ից հանրապետությունում ընթացող զանգվածային բողոքի ակցիաների ալիքի վրա ապրիլի 23-ին Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարել է իր հրաժարականի մասին։ Նույն օրը Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է կառավարության հրաժարականը։ Մայիսի 8-ին կայացած հատուկ նիստին Հայաստանի խորհրդարանը երկրորդ քվերակությամբ վարչապետի պաշտոնին է ընտրել հայկական ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին։
25 տարվա ընթացքում Հայաստանում եղել է 16 վարչապետ։ 1990 թ․սեպտեմբերի 1-ին՝ դեռևս մինչև անկախության հռչակումը, կառավարության առաջին ղեկավար է ընդունվել Հայաստանի Հանրային խորհրդի ներկայիս ղեկավար Վազգեն Մանուկյանը, ով հրաժարական է տվել 1991թ․հունվարի 31-ին։
1991-1992 թվականներին վարչապետի պաշտոնը զբաղեցրել է Գագիկ Հարությունյանը (այժմ՝ Սահմանադրական դատարանի նախագահ), ով 1991-1995թթ․զբաղեցրել է նաև Հայաստանի փոխվարչապետի պաշտոնը (1995 թ․սահմանադրությամբ այս պաշտոնը վերացվել է)։
Երկրի կառավարության ղեկավարներ են եղել նաև Խոսրով Հարությունյանը (1992 - 1993), Հրանտ Բագրատյանը (1993-1996), Արմեն Սարգսյանը (1996-1997), Ռոբերտ Քոչարյանը (1997-1998), Արմեն Դարբինյանը (1998-1999), Վազգեն Սարգսյանը (1-ը հունիսի 1999 - 27 հոկտեմբերի 1999, սպանվել է խորհրդարանում ահաբեկչական գործողությունների ժամանակ), Արամ Սարգսյանը (Վազգեն Սարգսյանի եղբայրը, 1-ը նոլեմբերի 1999 - 30-ն ապրիլի 2000), Անդրանիկ Մարգարյանը (2000-2007), Սերժ Սարգսյանը (2007-2008), Տիգրան Սարգսյանը (2008-2014), Հովիկ Աբրահամյանը (2014-2016), Կարեն Կարապետյանը (13 սեպտեմբերի 2016 - 9 ապրիլի 2018), Սերժ Սարգսյանը (17 ապրիլի 2018 - 23 ապրիլի 2018)։
Ընթացիկ տարվա մայիսի 8-ից Հայաստանի վարչապետն է Նիկոլ Փաշինյանը։
Անկախ Հայաստանի սահմանադրությունը ընդունվել է 1995թ․ հուլիսի 5-ին։ Հիմնական օրենքում փոփոխություններ են արվել երկու անգամ՝ 2005թ․ հոկտեմբերի 27-ին և 2015թ․ դեկտեմբերի 6-ին։ Համաձայն սահմանադրության վերջին խմբագրության՝ Հայաստանը կիսանախագահական կառավարման ձևից անցել է խորհրդարանական ձևի։