Բավ է պառակտվել
21-09-2021 11:59

Հայաստանը նշում է Անկախության 30-րդ տարեդարձը

Հայաստանն այսօր նշում է երկրի անկախության 30 -ամյակը: 1991թ․այս օրը հանրապետության Գերագույն խորհուրդի որոշմամբ անցկացվեց հանրաքվե ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախ պետություն ստեղծելու վերաբերյալ։ 

Համաժողովրդական քվեարկությունն անցավ ազգային շարժման վերելքի ալիքի վրա։ Անկախությանը կողմ քվեարկեց գրեթե ամբողջ բնակչությունը՝ ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների շուրջ 99 տոկոսը։ Խորհրդարանը պաշտոնապես անկախությունը հռչակեց սեպտեմբերի 23-ին։

Ավանդաբար, Անկախության օրվան նվիրված միջոցառումները անցկացվում են ամբողջ երկրում: Բայց այս տարի Հանրապետության հրապարակում «լայնածավալ ու գունեղ փառատոն» անցկացնելու մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը հասարակության մեջ ոչ միանշանակ արձագանք առաջացրեց:

Մասնավորապես, վերջին օրերին տոնակատարության դեմ անցկացվող բողոքի ցույցերը վկայում են դրա անտեղիության մասին Արցախում 44-օրյա պատերազմի հետևանքով զոհերի մեծ թվի, ինչպես նաև անհայտ կորածների շարունակվող որոնողական աշխատանքների և Ադրբեջանում պահվող գերիների համատեքստում։ Պաշտոնյաները նշում են, որ այս օրը Հանրապետության հրապարակում տեղի կունենա սիմֆոնիկ երաժշտության համերգ, կհնչեն ազգային-հայրենասիրական երգեր, իսկ միջոցառումն ինքը կնվիրվի հանուն Հայրենիքի զոհվածների հիշատակին: