Բավ է պառակտվել
20-01-2022 11:27

Հայաստանը պատասխանել է սահմանազատումը սկսելու հարցում նախապայմանների անույլատրելիության մասին Ադրբեջանի հայտարարությանը

Հայաստանի արտգործնախարարությունն արձագանքել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությանն այն մասին, որ Բաքվի համար անընդունելի են Երևանի նախապայմանները՝ սահմանազատումը սկսելու հարցում: Այս մասին հայտնում է գերատեսչության մամլո ծառայությունը։

Բայրամովը, պատասխանելով սահմանագծման և սահմանազատման գործընթացի վերաբերյալ Հայաստանի առաջարկներին, հայտարարել է, որ սահմանազատումը սկսելու հարցում Երևանի նախապայմաններն անընդունելի են Բաքվի համար։

«Կարծում եմ, որ որ հարցի վերաբերյալ որոշակի թյուրըմբռնում կա։
Սահմանազատման հարցում հայկական կողմը նախապայմաններ չունի: Խոսքը պայմանավորվածությունների մասին է: Նոյեմբերի 26-ին Սոչիում Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության նախագահների կողմից ընդունված եռակողմ հայտարարության մեջ նշված է, որ կողմերը պայմանավորվել են «քայլեր ձեռնարկել ադրբեջանահայկական սահմանին անվտանգության և կայունության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ և գործը տանել դեպի սահմանազատման և սահմանագծման երկկողմ հանձնաժողովի ձևավորում»,- ասել է Հայաստանի ԱԳՆ մամլո քարտուղար Վահան Հունանյանը:

Նրա խոսքով՝ այս պայմանավորվածությունը վերահաստատվել և զորքերի հետքաշման գործընթաց սկսելու մասին պայմանավորվածություն է ձեռքբերվել դեկտեմբերի 14-ին Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ընթացքում:

«Ըստ այդմ, հայկական կողմի առաջարկները ոչ թե նախապայմանների, այլ ձեռքբերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու մասին են: Հայաստանի Հանրապետությունը կարծում է, որ օր առաջ պետք է սկսել սահմանազատման գործընթացը՝ համաձայն վերը նշված պայմանավորվածությունների», – նշել է Հունանյանը։

Նախօրեին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ հայ-ադրբեջանական սահմանին բախումները կանխելու կոնկրետ մեխանիզմների բացակայությունը դժվարություններ է ստեղծում սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովի ստեղծման և հետագա աշխատանքի համար։ Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև տարաձայնություններ կան հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովի աշխատանքների մեկնարկի պայմաններում։