Բավ է պառակտվել
17-11-2016 11:47

Հայաստանը պաշտպանում է Սիրիայում Ռուսաստանի գործողությունները. նախագահ

Հայաստանը պաշտպանում է Սիրիայում Ռուսաստանի գործողությունները, ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Մենք հավանություն ենք տալիս նրան, որ Ռուսաստանը Սիրիայի կառավարության խնդրանքով աջակցում է նրանց։ Այստեղ ոչ մի հարց լինել չի կարող։ Դա Սիրիայի օրինական իրավունքն է՝ օգնություն խնդրել, եւ Ռուսաստանի օրինական իրավունքը՝ այդ օգնությունը ցուցաբերել»,– ասել է Սարգսյանը:

Նախագահի խոսքով՝ Երեւանն ուզում է, որ Սիրիայի հարցը արագ լուծվի, սակայն այն պետք է լուծի Սիրիայի ժողովուրդը։

Նախագահը նաեւ նշել է, որ Սիրիայում մնացել է 20 հազար հայ։ «Մենք, իհարկե, կուզեինք, որ այդ հարցը արագ լուծվեր, թեպետ, ինչպես ես տեսնում եմ, արագ լուծումը դժվար թե հնարավոր է։ Այնտեղ մոտ 20 հազար մեր հայրենակիցներ են ապրում։ Հստակ տեղեկություններ մենք չունենք»,– ասել է Սարգսյանը։

Նա նշել է, որ Հայաստանում «մոտ 20 հազար Սիրիայից եկած մեր քույրերն ու եղբայրներն են ապրում»։

«Ամեն դեպքում մենք ջանում ենք եւ կփորձենք նաեւ հետագայում էլ թեթեւացնել այդ մարդկանց կյանքը։ Ով բնակարան չունի, մենք փորձում ենք լուծել բնակարանային հարցը, փորձում ենք աշխատանք գտնել»,– ասել է նախագահը։