Բավ է պառակտվել
07-02-2023 15:50

Հայաստանն Ադրբեջանից նոր առաջարկներ է ստացել խաղաղության համաձայնագրի վերաբերյալ․ արտգործնախարար

Հայաստանն Ադրբեջանից նոր առաջարկներ է ստացել խաղաղության համաձայնագրի վերաբերյալ և ուսումնասիրում է դրանք։ Այս մասին երեքշաբթի ասել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Մենք Մոսկվայում պետք է հանդիպեինք Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների հետ, սակայն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետ կապված իրավիճակի պատճառով Հայաստանը հետաձգել է հանդիպման մասնակցությունը։ Չնայած դրան, մենք ներկայացրել ենք մեր առաջարկները։ Մի քանի օր առաջ հերթական պատասխանն ենք ստացել Բաքվից; Մենք շարունակում ենք աշխատել տեքստի վրա»,- ասել է Միրզոյանը։
Հայաստանի արտգործնախարարության ղեկավարը նշել է, որ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքները պետք է շարունակվեն, և դա շատ կարևոր է։
Ավելի վաղ Միրզոյանը հերթական անգամ հաստատել էր Երևանի պատրաստակամությունը՝ քննարկելու Ադրբեջանի հետ խաղաղ պայմանագիրը։ Միաժամանակ նա մատնանշել էր, որ հայկական կողմը Ադրբեջանին ավելի քան մեկ ամիս առաջ նոր առաջարկներ է և հիմնավորումներ է ներկայցրել համաձայնագրի նախագծի վերաբերյալ, սակայն դեռևս պատասխան չի ստացել։

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների երկու փուլ են արդեն անցկացրել, հանդիպումները կայացել են հոկտեմբերի 6-ին Պրահայում և հոկտեմբերի 31-ին՝ Սոչիում։

Հայաստանն առաջարկել է խաղաղության շրջանակային համաձայնագիր ստորագրել Ադրբեջանի հետ
Հայաստանի արտգործնախարարը մեկնաբենել է խաղաղության համաձայնագրի կնքման համար Ադրբեջանի առաջ քաշած 5 սկզբունքը
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախապատրաստման համար անհրաժեշտ է ուղիղ երկխոսություն․ ԵԱՀԿ
Հայաստանը և Ադրբեջանը խաղաղության հնարավոր պայմանագրի վերաբերյալ որոշ առաջարկների շուրջ ունեն կոնսենսուս. Սիմոնյան
Ադրբեջանը Հայաստանին է ներկայացրել խաղաղության պայմանագրի նախագիծը և մինչև տարեվերջ սպասում է բանակցությունների երրորդ փուլին