Ադրբեջանը դրական է արձագանքել հայկական կողմի առաջարկին՝ անցկացնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպում, հայտնել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Հունիսի 17-ին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւին առաջարկ է ուղարկել անցկացնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպում՝ քննարկելու ընթացիկ խնդրահարույց հարցերը, որոնք հայ-ադրբեջանական սահմանին առաջացնում են լարվածություն:
«Հանդիպման վայրի, ժամի ու ամսաթվի մասով դեռ պայմանավորվածություն չկա։ Ենթադրում եմ՝ մոտ ժամանակներում հանդիպում կունենանք»,- չորեքշաբթի նասել է լրագրողներին Գրիգորյանը։
Նա նշել է, որ քննարկվելու են օրակարգային հարցեր. «Խոսքը վերաբերում է սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքային հանդիպմանը»։
Այս տարվա հունիսի սկզբին Մոսկվայում կայացած եռակողմ աշխատանքային խմբի 12-րդ հանդիպման ժամանակ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը, Ալեքսեյ Օվերչուկը և Շահին Մուստաֆաևը փոխըմբռնում են ձեռք բերել Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղային հաղորդակցության վերականգնման և կազմակերպման ուղղությամ կոնկրետ քայլերի իրականացման շուրջ։