Բավ է պառակտվել
04-11-2019 14:27

Հայաստանը ռուսական Սու-30 կործանիչները կստանա մինչև 2020թ․ փետրվար․Տոնոյան

Ռուսական կողմի հետ պայմանագրի շրջանակներում Հայաստանն ակնկալում է ստանալ բազմաֆունկցիոնալ Սու-30 կործանիչները ոչ ուշ, քան 2020թ․փետրվարին, ասել է Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը լրագրողներին երկուշաբթի։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Մոսկվան և Երևանը կնքել են չորս Սու-30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչ գնելու պայմանգիր, որոնք Հայաստանի ԶՈւ-ն պետք է ստանա 2020թ։ Ընդ որում, վերջին տասնամյակներում առաջին անգամ հայկական զինված ուժերը ձեռք են բերում ոչ թե օգտագործված, այլ նոր օդային տեխնիկա։

“Ինքնաթիռները Հայաստան կժամանեն ընթացիկ տարվա դեկտեմբերին կամ 2020թ․փետրվարին։ Դրանք կհասնեն պայմանագրով նախատեսված ժամկետում”,- ասել է նա։

Միաժամանակ, նախարարն ընդգծել է, որ այժմ Հայաստանի Զինված ուժերը ձեռք են բերում մեծամասամբ նոր արդիականացված զինատեսակներ։

“Խոսքը գնում է նոր արդիականացված զինատեսակների մասին։ 2019-ին, ինչպես նաև 2020-ին և՛ պայմանագրային, և՛ վարկային ծրագրերի միջոցով ձեռք են բերվելու միայն նոր և արդիական կարողություններ”,- ասել է նա։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ ամբողջ նորագույն զինամթերքը ձեռք է բերվում 4 երկրում, սակայն չի նշել մատակարարներին։

Ավելի վաղ նախարարն արդեն հայտնել էր, որ Հայաստանը Զինված ուժերի համար ձեռք է բերում լավագույն զինամթերք շահավետ գներով։ Միաժամանակ նա բացառել էր մատակարարի փոփոխման հնարավորությունը՝ զինամթերքի գնից և որակից կախված։