Բավ է պառակտվել
25-10-2024 19:54

Հայաստանը հնարավոր է, որ կարող է գնել կործանիչներ Հնդկաստանից։

Հայաստանը ձգտում է ուժեղացնել իր հակաօդային պաշտպանության կարողությունները՝ հենվելով Հնդկաստանի հետ հնարավոր համագործակցության վրա։ Այս մասին գրում է Indian Defence Research Wing-ը։

«Սա ենթադրում է Հայաստանի չորս Су-30СМ կործանիչների արդիականացում՝ հասցնելով դրանք հնդկական «Սուպեր-30» կոնֆիգուրացիային։ Արդիականացումը կներառի հնդկական առաջադեմ զինատեսակների և տեխնոլոգիաների ինտեգրում, ներառյալ Astra Mk1 դասի «օդ-օդ» հրթիռները, RudraM դասի «օդ-գետ» հրթիռները, ակտիվ էլեկտրոնային սկանավորմամբ Uttam ռադարն ու հնդկական օդային համակարգիչը։ Հին ռուսական PESA ռադարն Uttam ռադարի փոխարինելը էականորեն կբարձրացնի Հայաստանի Су-30СМ-ների հայտնաբերման և թիրախավորման հնարավորությունները։

Հնարավոր համագործակցության երկրորդ ուղղությունը ենթադրում է, որ Հայաստանը կկատարի Су-30МКИ կործանիչների ուղղակի գնում Հնդկաստանից։ Այս գործարքը, ամենայն հավանականությամբ, կներառի նույն «Սուպեր-30» կոնֆիգուրացիան։

Այս զարգացումը կարտացոլի հնդկական պաշտպանական տեխնոլոգիաների նկատմամբ աճող վստահությունը և կբացի ապագա համագործակցության հնարավորություններ՝ Հնդկաստանի և Հայաստանի միջև պաշտպանական ոլորտում։ Արդիականացման ծրագրի հաջողությունը և հնարավոր նոր գնումները կախված կլինեն Հայաստանի և Հնդկաստանի միջև բանակցություններից։ Եթե դրանք հաջողությամբ ավարտվեն, այդ համագործակցությունը կարող է նախադեպ դառնալ ապագա պաշտպանական գործարքների համար երկու երկրների միջև»,- գրում է պարբերականը։