Բավ է պառակտվել
03-10-2022 14:08

Հայաստանն է առաջարկել Ադրբեջանին հոկտեմբերին անցկացնել սահմանազատման հանձնաժողովի նիստ․ ԱԳՆ

Հայկական կողմն է առաջարկել փոխվարչապետների հետ համաձայնեցնել հոկտեմբերին հանդիպելու հնարավորությունը, Նովոստի-Արմենիա գործակալությանն ասել է Հայաստանի ԱԳՆ մամլո խոսնակ Վահան Հունանյանը։

Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները հայտնել էին, որ, հաշվի առնելով սահմանին լարվածությունը, Ադրբեջանը նախօրեին Ժնևում ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հանդիպման ժամանակ առաջարկել է «անցկացնել սահմանազատման երկկողմ հանձնաժողովի հերթական նիստը ոչ թե ընթացիկ տարվա նոյեմբերին, ինչպես ավելի վաղ պայմանավորվել էր, այլ հոկտեմբերին»։

Փաստաթղթում ընդգծվում է, որ Ժնևում ԱԳ նախարարների հանդիպումը կազմակերպվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի տեքստը նախապատրաստելու հանձնարարականի համաձայն։

Հանձնարարականը ԱԳ նախարարներին տրվել է օգոստոսի 31-ին Բրյուսելում երկու երկրների ղեկավարների՝ Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի միջև Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի մասնակցությամբ կայացած բանակցություններից հետո։