Բավ է պառակտվել
16-11-2022 19:24

Հայաստանն առաջարկել է խաղաղության շրջանակային համաձայնագիր ստորագրել Ադրբեջանի հետ

Հայաստանն առաջարկել է խաղաղության շրջանակային համաձայնագիր ստորագրել Ադրբեջանի հետ, հայտարարել է այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյնը կառավարության հարց ու պատասխանի ժամին։
«Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրին՝ կա երկու մոտեցում՝ դետալացված, և շրջանակային համաձայնագրի մոդելի մոտեցում, երբ շրջանակն եք գծում առանց շատ մեծ կոնկրետությունների: Փորձը ցույց է տալիս, որ եթե մենք շատ դետալացված հարցեր փորձենք լուծել, կարող է դժվարություններ ունենալ։ Սա է պատճառը, որ Հայաստանն առաջարկել է ստորագրել խաղաղության շրջանակային համաձայնագիր»,-ասել է նա:

Փաշինյանը նշել է, որ դա ընդունված պրակտիկա է, և պետք է փորձել գնալ այս ճանապարով։

Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր մինչև տարվա վերջ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու ցանկության մասին, հույս հայտնելով, որ մինչև դրա ստորագրումը կավարտվեն սահմանի սահմանազատման աշխատանքները։