Բավ է պառակտվել
10-11-2022 13:17

Հայաստանն առաջարկել է ապառազմականացված գոտի ստեղծել Ղարաբաղի շուրջ և հայ-ադրբեջանական սահմանային գոտում. Փաշինյան

Հայաստանն առաջարկում է ապառազմականացված գոտի ստեղծել Լեռնային Ղարաբաղի շուրջ՝ միջազգային երաշխիքներով, հինգշաբթի ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների այս առաջարկը հնչեցրել է հոկտեմբերի 31-ին Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների հետ Սոչիի հանդիպման ժամանակ։

«Առաջարկվում է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծել ապառազմականացված գոտի՝ միջազգային երաշխիքներով, որի արդյունքում նման մասշտաբի պաշտպանության բանակ ունենալու կարիք Լեռնային Ղարաբաղը կարող է և չունենալ. Այդ առաջարկը, կարծում եմ, շարունակում է ուժի մեջ մնալ»,- ասել է Փաշինյանը։

Նա արդար է համարում ղարաբաղահայության պահանջը՝ վերացնել ադրբեջանական զորքերի կողմից շփման գծի խախտումները և դուրս բերել զորքերը ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտուց, ինչպես նաև հրաժարվել Ղարաբաղի հայերի ցեղասպանության քաղաքականությունից։

Փաշինյանը հավելել է նաև, որ Ադրբեջանին ներկայացվել է հայ-ադրբեջանական սահմանային գոտու ապառազմականացման նորացված առաջարկ՝ առաջարկելով զորքերը ետ քաշել 1991 թվականին վերահաստատված սահմանից, սահմանի երկու կողմից ստեղծելով 3 կիլոմետրանոց ապառազմականացված գոտի:

«Ամեն դեպքում, պիտի արձանագրեմ, որ Ադրբեջանի զինված ուժերը պետք է դուրս բերվեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի բոլոր օկուպացված հատվածներից, և մեր այս դիրքորոշումը երբեք ու որևէ կերպ փոփոխության չի ենթարկվի»,- ընդգծել է նա: