Բավ է պառակտվել
03-09-2019 19:28

Հայաստանն ապաստան է տրամադրել հակահայկական քաղաքական գործիչ Շիշկինին

Այսօր հայտնի է դարձել, որ ռուսաստանցի Վիտալի Շիշկինին ապաստան է տրամադրվել Հայաստանում։ Այդ մասին տեղեկացրել է անձամբ Շիշկինն իր ֆեյբուքյան էջում։

Դեռևս փետրվար ամսին նա տեղադրել էր ապաստան հայցողի քարտի լուսանկարը, որը նրան տրամադրել էր Հայաստանի միգրացիոն ծառայությունը, և համաձայն որի նա գրանցված է Գյումրիում։

armtimes.com-ի աղբյուրները կառավարությունում հաստատել են Շիշկինին ապաստան տալու փաստը։

Այս քաղաքական գործիչը հայտնի է իր աջ ազգայնական հայացքներով, նա բազմիցս մասնակցել է աջ ուղղվածության տարբեր միջոցառումների։ Անմասնակից չի մնացել նաև հակահայկական հավաքներից։ Մասնավորապես, 2013թ․հիշատակվել էր, որ նա մասնակցել է հակահայկական “ժողովրդական հավաքներին” Արզամասում, որոնց արդյունքում մի քանի հայ ընտանիք ստիպված է եղել տեղափոխվել։ Արզամասի քաղաքային դատարանի վճռով Շիշկինը ձերբակալբել էր 7 օրով։

Բացի այդ, Vkontakte սոցիալական ցանցում գոյություն ունի Վիտալի Շիշկինի խումբը, որը չի թարմացվել 2014 թվականից և պարունակում է բազնաթիվ ազգայնական հրապարակումներ։ Դրանց թվում կան նաև հայերին վերաբերող հրապարակումներ, որտեղ նկարագրված է մի միջադեպ, որի ընթացքում չորս հայ հրազենային վիրավորում է ստացել։

Նկարագրությունից հետո տեղադրված է հետևյալ բովանդակության մեկնաբանություն․ “Միգուցե ես կրկնվում եմ, բայց հանցագործությունների մեծ մասը կատարվում է հենց ներգաղթյալների կողմից։ Չի կարեի չնշել վերլուծաբանների դիտարկումները, համաձայն որոնց՝ եթե չլինեին տաքարյուն հյուրերը, Մոսկվայում հանցավորության մակարդակը նվազագույնը կլիներ։ Այսինքն, հենց ներգաղթյալներին են մենք պարտական հանցավորության մեր բարձր մակարդակի համար”։

Ռուսական ԶԼՄ-ները նաև հայտնել են, որ 2015թ․Շիշկինը մասնակցել է հայ պայմանագրայինների հետ զանգվածային կռվի ժամանակ սպանված հատուկ ջոկատայինի սպանության կապակցությամբ հակահայկական հավաքին։

Հայաստանի միգրացիոն ծառայությունների մեկնաբանությունը

Հայաստանի միգրացիոն ծառայության մամլո ծառայության ղեկավար Նելի Դանիելյանը “Նովոստի Արմենիա” թերթի լրագրողի հետ զրույցում նշել է, որ չի կարող հայտնել, արդյոք Շիշկինին իրականում տրվել է ապաստան։ Նա ասել է, որ չի կարող մեկնաբանել այդ տեղեկությունները, քանի որ դրա տրամադրումը հակասում է Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին և հայկական միգրացիոն քաղաքականության օրենսդրության կետին։

Նա նաև չի կարողացել տեղեկության տրամադրել այն մասին, թե արդյո՞ք ուսումնասիրվել է Շիշկինի հակահայկական գործունեությունը, նշելով, որ նմանատիպ ցանկացած դիմումի դեպքում ուսումնասիրվում է ամբողջ տրամադրված տեղեկատվությունը։

Սոցիալական ցանցերի արձագանքը

Շիշկինին ապաստան տրամադրելու տեղեկությունը վրդովմունքի մեծ ալիք է բարձրացրել սոցիալական ցանցերի հայկական հատվածում, մասնավորապես՝ Fecebook-ում։

Այսպես, թեմային է անդրադարձել Ռուսաստանի հայերի միության համանախագահ Մուշեղ Սյունին։

“Ռուսաստանում ապրածներից շատերը գիտեն նման տարրերի, ովքեր կենցաղային հողի վեճերի ժամանակ զբաղվում էին սադրանքներով՝ այդ միջադդեպերին միջէթնիկական կոնֆլիկտի գունավորում տալով։ Այդ կերպարը վառ արտահայտված ազգայնամոլ է, ով չի թաքցնում դա”,-ասել է նա։

Ավելին, նրա կարծիքով, Հայաստանում այդ կերպարին փախստականի կարգավիճակ տրամադրելը դառնում է առավել կատակերգական, քանի որ հենց նա է եղել Արզամասում հայ բնակչության դեմ ազգայնականների հավաքի կազմակերպիչը։

“Եթե այս որոշումը կայացվել է այդ կերպարի կենսագրության բոլոր նրբությունները հաշվի առնելուց հետո, ապա ես՝ հայ, որը մեծացել է Ռուսաստանում այն ժամանակներում, երբ այդպիսի ազգայնականներ սպանում և խեղում էին մեր հայրենակիցներին, պատրաստ եմ հանդես գալ ընդդեմ յուրաքանչյուրի, ով ընդունել է այդ որոշումը և աջակցել դրան”:

Իր հերթին, “Ադեկվադ” հասարակական շարժման անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանն այս դեպքի կապակցությամբ քննադատել է Արտաքին գործերի նախարարությանը:

“Խնդրում եմ այլևս չխոսել Զոհրաբ Մնացականյանի բարձր պրոֆեսիոնալիզմի մասին, քանի որ ակնհայտ է, որ մենք չունենք արտգործնախարար”,-գրել է նա։

Տեր-Նակալյանը նշել է, որ կամ նախարարությունն ու անձամբ նախարարը գիտեին այդ մասին և կողմ են հանդես եկել, ինչը խոսում է նրանց ոչ կոմպետենտ լինելու մասին, կամ, դեմ լինելով դրան՝ չեն կարողացել որևէ բան անել, ինչը կրկին Տեր-Նակալյանին հանգեցնում է այն մտքին, որ Հայաստանը չունի արտաքին քաղաքականության գերատեսչություն։