Բավ է պառակտվել
20-03-2019 16:48

Հայաստանը կձեռնարկի բոլոր հնարավոր քայլերը իր քաղաքացիներին գերությունից վերադարձնելու համար

Հայաստանը կձեռնարկի բոլոր հնարավոր քայլերն իր քաղաքացիներին գերությունից վերադարձնելու համար, չորեքշաբթի մամլո ասւոլիսի ժամանակ լրագրողներին ասել է հայկական ԱԳՆ ներկայցուցիր Աննա Նաղդալյանը։

2008 թվականի նոյեմբերին պաշտոնական Բաքուն հանդես է եկել “բոլորը բոլորի դիմաց” սխեմայով գերիների փախանակման գաղափարով, առաջարկելով փոխանակել Հայաստանի քաղաքացիներ Արսեն Բաղդասարյանին, Կարեն Ղազարյանին և Զավեն Կարապետյանին ադերբեջանցիներ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի հետ, ովքեր դատապարտվել են Արցախում՝ Հանրապետության տարածքում կատարված մի շարք հանցագործությունների, մասնավորապես, ազգային ատելության հողի վրա անչափահասի առևանգման և սպանության համար։

Ավելի վաղ Հայաստանն արդեն մերժել է առաջարկը, նշելով, որ հայկական կողմում չկան ադրբեջանցի գերիներ, սակայն մարտի 15-ին սահմանը հատել է 1986 թ. ծնված քաղաքացի Էլվին Արիֆ Հիբրատիմովը։ Քննություն է տարվում պարզելու, արդյոք նա դիվերսանտ է, թե մոլորված քաղաքացիական անձ։

“Մենք հետևողական ձեռնարկելու ենք բոլոր քայլերը, որպեսզի ապահովենք մեր քաղաքացիների իրավունքները, ազատությունը և վերադարձը հայրենիք։ Այդ առումով քայլեր ձեռնարկվում են, բայց այս պահին հնարավոր չէ հրապարակային հայտարարություն անել”,- ասել է Նաղդալյանը։

Միաժամանակ նա նշել է, որ բանակցություններ են ընթանում բոլոր քաղաքացիների վերադարձի մասին, այլ ոչ՝ առանձին անհատների:

2018 թվականի հուլիսին չպարզված հանգամանքներում Հայաստանի Տավուշի շրջանի Բերդավան գյուղի բնակիչ, առողջական խնդիրներ ունեցող Կարեն Ղազարյանը հայտնվել է Ադրբեջանի տարածքում։ Ամենայն հավանականությամբ, նա մոլորվել է, սակայն Ադրբեջանում նրան համարում են դիվերսանտ։ Փետրվարի 27-ին նա դատապարտվել է 20 տարի խիստ ռեժիմի ազատազրկման։