Բավ է պառակտվել
11-05-2016 11:06

Հայաստանն Արցախը կճանաչի, երբ ժամանակը գա. Հովիկ Աբրահամյան

Հայաստանը կճանաչի Արցախը, երբ գա դրա ժամանակը. այս մասին լրագրողների հետ զրույցում լակոնիկ պատասխան տվեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ ի պատասխան հարցի, թե երբ է գալու Հայաստանի կողմից Արցախը ճանաչելու ժամանակը: 
Արցախից նոր վերադարձած ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը այնտեղ իրավիճակը գնահատում է կայուն: 
Նշենք, որ այսօր վարչապետը մասնակցում էր «Հազարամյակի զարգացման նպատակների իրականացման առաջընթացի գնահատում և Կայուն զարգացման օրակարգ 2030» ազգային զեկույցի հիմնական արդյունքների ներկայացման միջոցառմանը։