Բավ է պառակտվել
24-12-2019 15:54

«ՀՀ-ն շարունակում է մնալ ՌԴ կարևորագույն գործընկերը, որի վրա միշտ կարելի է հույս դնել»․դեսպան Կոպիրկին

«Երկու կողմից կա քաղաքական կամք՝ պահելու և բարձրացնելու մեր գործընկերային հարաբերությունները», - տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, հավելով, որ այս տարին կարևորվեց երկկողմանի հարաբերությունների շատ ինտեսնիվ զարգացմամբ։ Վերջինս նկատեց, որ տարվա ընթացքում մի շարք կարևոր այցեր են կատավել, ՀՀ են այցելել ՌԴ նախագահն ու վարչապետը, մի շարք նախարարներ:
Դեսպանը նշեց, որ Ռուսաստանը եւ ռուսական բիզնեսը ուշադիր հետեւում են Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին: Նրանք ուշադիր հետեւում են այն փոփոխություններին ու բարեփոխումներին, որոնք ձեռնարկում է երկրի ղեկավարությունը, եւ այն ռազմավարություններին, որոնք մշակվում են տնտեսական, սոցիալական, հումանիտար եւ այլ ոլորտներում:
Կոպիրկինը նաև ընդգծեց, որ ՌԴ-ն բարձր է գնահատում ՀՀ նախագահության տարին ԵԱՏՄ-ում,քանի որ նման կառույցներում ՌԴ-ի համար կարևոր հարցերի քվեարկությունների արդյունքները ցույց են տալիս, որ ՀՀ-ն շարունակում է մնալ ՌԴ կարևորագույն և հուսալի գործընկերը, որի վրա միշտ կարելի է հույս դնել դժվար պահերին:
Անդրադառնալով Հայաստանում ռուս զբոսաշրջիկների հոսքին՝ դեսպանն ասաց,որ այս տարի Ամանորը Հայաստանում չի անցկացնելու, սակայն ինքն ամեն կերպ կփորձի նպաստել, որ շատ զբոսաշրջիկներ գան Հայաստան, այդ թվում՝ իր ընկերներին։ վերջինս նշեց,որ իր ընկերներից նրանք, ովքեր մեկնել են Հայաստանից, գնացել են ոչ թե հրաժեշտի զգացումով, այլ վերադարձի ակնկալիքով:
Դեսպանը խոսեց նաև հայ-ռուսական խոհանոցային շաբաթ միջոցառման մասին, նկատեց՝ այստեղ ռուսական խոհանոցի ռեստորան չկա: Նրա կարծիքով՝ գուցե այդ միջոցառումը խթան կլինի այդ բացը լրացնելու համար, ամեն դեպքում՝ ռուս գործընկերներն այս հարցում հետաքրքրվածություն ունեցել են:
Կոպիրկինն անդրադարձավ նաև Երևանում իր ժամանցին: Նա նշեց՝ այստեղ հաճույքով է գնում Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, գնում է ավելի հաճախ, քան Մոսկվայում էր անում:

 

 

Արմինե Գևորգյան