Բավ է պառակտվել
09-02-2022 17:36

Հայաստանը կշարունակի գործադրել բոլոր ջանքերը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը հասնելու ուղղությամբ․ Միրզոյան

Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է ջանքերն՝ ուղղված Օսմանյան կայսրությունում 1915 թվականի Հայոց ցեղասպանության ճանաչմանն, ասել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Հայաստանի կառավարությունը հետեւողականորեն շարունակում է իրականացնել բոլոր այն քայլերը, որոնց վերաբերյալ հանձնառություն ստացել է Կառավարության ծրագրում, որտեղ հստակ ասվում է, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է իր ջանքերն ուղղված ինչպես Հայոց ցեղասպանության ճանաչմանը, այնպես էլ աշխարհում մարդկության դեմ այդ հանցագործության հետագա դրսեւորումների կանխմանը»,- չորեքշաբթի խորհրդարանում կառավարության ժամին ասել է Միրզոյանը։

Որպես ապացույց Միրզոյանը մատնանշել է Հայաստանի ևս մեկ նախաձեռնություն, այն է՝ Մարդու իրավունքների խորհրդում ցեղասպանությունների կանխարգելման վերաբերյալ բանաձեւի ներկայացումը։

Նա հավելել է, որ, ինչպես նշված է կառավարության ծրագրում, Հայաստանի իշխանությունները ցեղասպանության միջազգային ճանաչումը դիտարկում են Հայաստանի Հանրապետության, հայ ժողովրդի և տարածաշրջանի անվտանգության լրացուցիչ երաշխիքի համատեքստում։

Փաշինյանի հայտարարությունները

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ, մասնավորապես, ընդգծել էր, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք «Հայ Դատի» (Հայոց ցեղասպանության ճանաչման՝ խմբ.) քաղաքականություն չի վարել, իսկ երկիրն ինքը երբեք կասկածի տակ չի առել հայ-թուրքական սահմանը։ Ըստ նրա՝ ՀՀ գործող իշխանությունները նույնպես չեն հրաժարվելու այս քաղաքականությունից.

Անդրադառնալով Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչման հարցին՝ Փաշինյանն ընդգծել է, որ այս գործընթացի լոկոմոտիվը միշտ էլ եղել է Սփյուռքն ու Սփյուռքի կազմակերպությունները։

Նա նաև չի բացառել, որ Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատմանը հնարավոր է հասնել մինչև ընթացիկ տարվա վերջ։ «Ամբողջ միջազգային հանրությունն օգնում է կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները. Ռուսաստանը, ԵՄ-ն, ԱՄՆ-ը, տարածաշրջանի երկրներն»,- ասել է Փաշինյանը։