Բավ է պառակտվել
07-12-2015 09:04

Հանրաքվեի նախնական արդյունքները. «այո»՝ 825 622, «ոչ»՝ 421 593

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի առաջին արդյունքները: Այսպես՝ ժամը 5.55-ի դրությամբ մշակվել են բոլոր 1997 ընտրատեղամասի քվեաթերթիկները։ Ըստ այդմ՝ սահմանադրական փոփոխություններին «այո» է քվեարկել 825 622 (կամ 63.35%-ը) մարդ, իսկ «ոչ»՝ 421 593 -ը (32.35%)։ Հիշեցնենք, որ ԿԸՀ տվյալներով՝ քվեարկության մասնակցել է 1,296,368 ՀՀ քաղաքացի կամ ընտրողների 50.51%-ը։