Բավ է պառակտվել
06-05-2021 12:16

Հայաստանն ակնկալում է Ղարաբաղի շուրջ բանակցությունների վերսկսում ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում․ Այվազյան

Հայաստանն ակնկալում է Ղարաբաղի շուրջ բանակցությունների վերսկսում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո, ասել է չորեքշաբթի ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը խորհրդարանում, պատասխանելով պատգամավորների հարցերին:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը կարծես թե աշխուժության նշաններ է ցույց տալիս: Հուսով ենք, որ կլինի ուժեղ համանախագահություն, որը ոչ միայն կհետևի գործընթացներին, այլ նաև կկառավարի դրանք», - ասել նա:

Այվազյանը նշել է, որ ԵԱՀԿ համանախագահող երկրների արտգործնախարարներն ու ղեկավարները հետզհետե ավելի հստակ են արտահայտում իրենց դիրքորոշումները Ղարաբաղի հարցում, փաստագրելով, որ հակամարտությունը չի ավարտվել, առճակատումը չի լուծվել, և անհրաժեշտ է անդրադառնալ հրատապ խնդիրներին։

«Վերջերս Հայաստանում ԱՄՆ դեսպանը շեշտեց, որ անհրաժեշտ է վերսկսել խաղաղ բանակցությունները և պետք է բարձրաձայնել ամենակարևորը ասպեկտը` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն», - ասաել է Այվազյանը:

Նրա խոսքով, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի երևանյան այցի ընթացքում (մայիսի 5-6-ը), երկկողմ օրակարգում ընդգրկված բազմաթիվ հարցերի թվում կքննարկվի նաև ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը:

Պատասխանելով հարցին, թե որքանով է հավանական ԵԱՀԿ-ի կողմից Արցախի անկախության ճանաչումն, Այվազյանը շեշտել է, որ այդ կազմակերպությունն ունի մանդատ՝ ստեղծելու համապատասխան միջավայր, որպեսզի հակամարտող կողմերը սկսեն բանակցային գործընթացը:

Այվազյանը նշել է, որ Ադրբեջանում պահվող հայ գերիներին վերադարձնելու հարցը շարունակում է մնալ Հայաստանի արտգործնախարարության, ԵԱՀԿ ՄԽ համանախագահության և միջազգային հանրության օրակարգում:

«Ռուսական կողմի միջնորդությամբ շուրջ 70 ռազմագերի և խաղաղ բնակիչ արդեն ազատ են արձակվել: ՄԽ բոլոր համանախագահները հատուկ ուշադրություն են դարձնում այս խնդրին: Միջազգային հանրությունը նույնպես մեր դիմումներից ոչ մեկն անպատասխան չի թողել և ճնշում է գործադրում Ադրբեջանի վրա», - ասաց է Այվազյանը: