Բավ է պառակտվել
12-09-2019 14:09

Հայաստանը վավերացրել է Ղազախստանի հետ տեխնածին և բնական աղետների դեպքում աջակցության մասին համաձայնագիրը

Հայաստանի խորհրդարանը հինգշաբթի վավերացրել է Հայաստանի և Ղազախստանի միջև` “Քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների կանխման և վերացման բնագավառում համագործակցության մասին” համաձայնագիրը: ԱԻՆ փոխնախարար Արա Նազարյանի խոսքով՝ համաձայնագիրը ստորագրվել է 2018թ․ սեպտեմբերի 12-ին։

Համաձայնագրով նախատեսվում է կամավոր և փոխադարձ համագործակցություն տեխնածին և բնական աղետների, տարերային աղետների, արտակարգ իրավիճակների, արդյունաբերական վթարների դեպքում:

Համաձայնագիրը նախատեսում է նաև մասնագիտական կադրերի համագործակցություն և վերապատրաստում:

Այս համաձայնագրով նախատեսված համագործակցությունը կարող է իրականացվել արտակարգ իրավիճակների կանխատեսման, կանխարգելման և գնահատման վերաբերյալ տեղեկատվության փոխանակման, շրջակա միջավայրի վիճակի վերաբերյալ մոնիթորինգի տեղեկատվության փոխանակման, արտակարգ իրավիճակներին բնակչության նախապատրաստման կազմակերպման փորձի փոխանակման, այդ թվում` առաջին բուժօգնության տրամադրման, արտակարգ իրավիճակների կանխարգելման և չեզոքացման բնագավառներում։
Նախատեսվում է համագործակցել նաև վթարների կամ բնական աղետների հետևանքով շրջակա միջավայրի և բնակչության համար ռիսկերի գնահատման, քաղաքացիական պաշտպանության մասնագետների որակավորման բարձրացման, վերապատրաստման, արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման շրջանակներում:

Համաձայնագրով կանոնակարգվում է արտակարգ իրավիճակների վերացման ժամանակ փոխօգնության տրամադրման կարգը: