Բավ է պառակտվել
17-10-2022 19:34

Հայաստանը սահմանին լրացուցիչ ուժեր է տեղակայում՝ ի պատասխան ադրբեջանական ստորաբաժանումների տեղափոխման․ ՊՆ

Վարդենիսի ուղղությամբ հրետանային միջոցների առկայությունը անմիջականորեն կապված է Ադրբեջանի ԶՈՒ կողմից լրացուցիչ ուժերի և միջոցների տեղաշարժով ու բացազատման հետ, որն առաջացրել է որոշակի լարվածություն, ասվում է Հայաստանի պաշտպանական գերատեսչության հաղորդագրությունում։

Նշվում է, որ հայկական կողմի քայլերը, որ իրականացվել են տվյալ գոտում ադրբեջանական հրետանային և զենիթային լրացուցիչ միջոցների տեղակայումից հետո, կրում են բացառապես պաշտպանական բնույթ:

«Հայկական կողմի գործողությունները իրադրությունը լարելու նպատակ չունեն, և ադրբեջանական կողմի՝ հիշատակված միջոցները տվյալ ուղղությունից դուրս բերելու դեպքում, հայկական կողմը ևս դուրս կբերի իր լրացուցիչ միջոցները: Հայկական կողմը պատրաստ է տվյալ հարցի շուրջ բանակցել»,-ասել են Հայաստանի պաշտպանության նախարարությունից։

Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ն չէր բացառել Հայաստանի դեմ նոր ագրեսիան՝ հայտարարելով, որ պատասխանատվությունը կրելու է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Նախարարությունից հայտնում են, որ հայտարարության պատճառը Հայաստանի ինքնիշխան տարածքում լրացուցիչ անձնակազմի և հրետանային կայանքների տեղակայումն է։