Բավ է պառակտվել
20-09-2021 11:19

Հայաստանի տարածքով միջանցքի հարց չի քննարկվում․ Օվերչուկ

Քննարկման առարկան, ըստ ՌԴ փոխվարչապետի, տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումն է:
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ հանձնաժողովը միջանցքի հարցը չի քննարկում, Երևանում կայացած ռուս-հայկական գործարար երկխոսության շրջանակում լրագրողներին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«(Միջանցքի հարցը՝ խմբ.) չի քննարկվում: Քննարկվում է Անդրկովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցն», - ասել է Օվերչուկը:

Ադրբեջանական կողմը պարբերաբար հայտարարում է, որ Հայաստանը պետք է իրեն միջանցք տրամադրի Սյունիքի մարզով մինչև Նախիջևան: Երևանը, սակայն, պնդում է, որ 2020 թվականի նոյեմբերի 9 -ի և 2021 թվականի հունվարի 11 -ի համաձայնագրերում միջանցքի վերաբերյալ պայմանավորվածություններ չկան:

Նշենք, որ սեպտեմբերի 20-ին Երևանում անցկացվում է ռուս-հայկական գործարար համաժողովը: Դրան մասնակցում են երկու երկրների փոխվարչապետները, նախարարներ և խոշոր բիզնեսի ներկայացուցիչներ:

Երկխոսության շրջանակներում հայ խոշոր գործարարները գործարար համաժողով կանցկացնեն Ռուսաստանի կառավարության աջակցությամբ: