Բավ է պառակտվել
08-12-2022 18:57

Հայաստանը շուտով Ադրբեջանին կներկայացնի խաղաղության պայմանագրի խմբագրված տարբերակը․ Հայաստանի ԱԽ

Հայաստանը շուտով Ադրբեջանին կներկայացնի հաշտության պայմանագրի խմբագրված տարբերակը։ Այս մասին հինգշաբթի ճեպազրույցում հայտարարեց Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Մենք շարունակում ենք աշխատել, փորձել, որպեսզի տեքստը, որը ստացել ենք ադրբեջանական կողմից, մեր նկատառումներով վերադարձնենք ադրբեջանական կողմին ու մոտակա շրջանում հանդիպում կազմակերպել, կտեսնենք՝ ինչպես են աշխատանքներն ընթանում», - ասաց նա:
Գրիգորյանը նշեց, որ Ադրբեջանը Հայաստանին է ներկայացրել հաշտության պայմանագրի տեքստը, հայկական կողմն աշխատել է տեքստի վրա և հետ է ուղարկել խմբագրված տարբերակը, որից հետո կայացել է վաշինգտոնյան հանդիպումը։
«Վաշինգտոնում կայացած հանդիպումից հետո՝ այս ամսվա սկզբին, Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել տեքստի նոր տարբերակը, որի վրա հայկական կողմն այժմ աշխատում է և շուտով կփոխանցի իր տարբերակը»,- ​​ընդգծեց նա։
Անվտանգության խորհրդի քարտուղարի խոսքով, դեռևս վերջնական որոշումը չկա՝ խաղաղության պայմանագրո՞վ է Լեռնային Ղարաբաղի հարցը լուծվելու, թե՞ առանձին միջազգային մեխանիզմ է ստեղծվելու:
«Երևանը կողմ է անվտանգության երաշխիքների ստեղծմանը, կողմ է, որպեսզի մեխանիզմ ստեղծվի, քննարկում տեղի ունենա Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև իրավունքների և անվտանգության վերաբերյալ։ Դա կարող է ֆիքսվել խաղաղության պայմանագրով կամ այլ միջազգային մեխանիզմով»,- ասաց նա։
Նոյեմբերի 7-ին Վաշինգտոնում ամերիկյան կողմի նախաձեռնությամբ կայացած բանակցություններում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը փոխանակել հավանական խաղաղության պայմանագրի տարրերի վերաբերյալ և արձանագրել, որ առկա են մի շարք խնդիրներ, որոնք դեռևս հասցեագրման կարիք ունեն։ Երկու կողմերը վերահաստատել են հոկտեմբերի 6-ին Պրահայում և հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի ունեցած հանդիպումներում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստանձնած հանձնառությունները: Նրանք պայմանավորվել են թափ հաղորդել իրենց բանակցություններին ու ևս մեկ հանդիպում անցկացնել առաջիկա շաբաթների ընթացքում:

Երևանի և Բաքվի առաջարկների և խաղաղ բանակցությունների նախապատրաստման մասին

Այս տարվա գարնանը միջնորդները Հայաստանին ներկայացրել են երկու երկրների միջև հարաբերությունների հաստատման հինգ հիմնարար սկզբունքների հիման վրա հիմնված Ադրբեջանի առաջարկը։ Դրանք, մասնավորապես, ներառում են Ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգային սահմանների անձեռնմխելիության և միմյանց քաղաքական անկախության փոխադարձ ճանաչում, երկու պետությունների` միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայության և ապագայում նման պահանջներ չներկայացնելու իրավական պարտավորության փոխադարձ հաստատում, ձեռնպահ մնալ միջպետական հարաբերություններում միմյանց անվտանգությանը սպառնալիք ներկայացնելուց, քաղաքական անկախության և տարածքային ամբողջականության դեմ սպառնալիքներ և ուժ կիրառելուց, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին անհամատեղելի այլ հանգամանքներից, պետական սահմանի սահմանազատում և սահմանագծում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում, տրանսպորտի և հաղորդակցությունների բացում, այլ հաղորդակցությունների հաստատում և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցություն։

Ի պատասխան՝ հայկական կողմը հրապարակել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման իր 6 կետերը։ Դրանցից մեկն այն է, որ «հիմնարար են Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխավորման, նրանց իրավունքների և ազատությունների հարգման, ինչպես նաև` Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման հարցերը»։ Հայկական կողմի կետերը վերաբերում են տարածքային պահանջներին, արցախահայությանը տրվող երաշխիքներին, Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ հայտարարություններին, հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի բանակցություններին։

Հայկական կողմի մոտեցումն այն է, որ այս երկու փաթեթները (5 + 6) պետք է համատել և բանակցություններ սկսել խաղաղ պայմանագրի շուրջ՝ Լեռնային ղարաբաղյան հակամարտության երկարաժամկետ լուծում գտնելու համար։