Բավ է պառակտվել
19-12-2017 14:45

Հայաստանը կկարողանա կամուրջ դառնալ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև. ՌԴ դեսպան

Հայաստանը կկարողանա կամուրջ դառնալ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի, ինչպես նաև ԵԱՏՄ-ի և Մերձավոր Արևելքի միջև. Մեկնաբանելով ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումն այս մասին հայտարարել է Հայաստանում Ռուաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը:
« Ելնելով իր բացառիկ աշխարհաքաղաքական դիրքից Հայաստանը կկարողանա կամուրջ դառնալ ոչ միան ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև, այլ նաև կկապի ԵԱՏՄ շուկաներն Իրանի հետ, և հետագայում ելք կապահովի դեպի Մերձավոր Արևելք»,- հայտարարել է Վոլինկիրնը:
Նա նաև հստակեցրել է, որ մանավորապես ռուսական այն ընկերությունները, որոնք չունեն ելք դեպի Եվրամիության տարածք, կկարողանան ՀՀ տարածքում ձեռնարկություններ հիմնել և դրանց միջոցով դուր գալ եվրոպական շուկա: Եվրոպական ընկերություններն էլ իրենց հերթին կկարողանան այստեղ ընկերություններ հիմնել և դրանց միջոցով ներթափանցել ԵԱՏՄ տարածք, ինչպես նաև Իրանի և Մերձավոր Արևելքի շուկաներ:
Դեսպանն ընդգծել է, որ այդ կերպ Հայաստանը կարող է վերածվել արտասահմանյան ներդրումներ գրավող հանգույցի, ինչն էլ իր հերթին դրական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության զարգացման դինամիկայի վրա:
Հայաստանի և Եվրոպական Միության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին՝ Բրյուսելում կայացած ԵՄ «Արևելյան գործընկերության» հինգերորդ գագաթնաժողովի ընթացքում՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկի ներկայությամբ:
Փաստաթուղթը նոր պլատֆորմ է ձևավորում ՀՀ և ԵՄ՝ ընդհանուր արժեքների և սերտ կապերի վրա հիմնված տնտեսական և քաղաքական համագործակցության ամրացման համար:
Նոր համաձայնագրում մասնավորապես դիտարկվում են ՀՀ-ԵՄ փոխգործակցության ընդլայնման հնարավուրություններն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են քաղաքականությունը, էներգետիկան, էկոլոգիան, առևտուրը և ներդրումային նախագծերը:
Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի այն բանից հետո, երբ Հայաստանն ու ԵՄ անդամ բոլոր 28 երկրները վավերացնեն այն: