Բավ է պառակտվել
02-05-2023 00:00

Հայաստանն՝ ի թիվս 122 երկրի ՄԱԿ-ի բանաձևերից մեկում Ռուսաստանը ճանաչել է որպես ագրեսոր

Հայկական պատվիրակությունը «կողմ» է քվեարկել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձեւին, որում Ռուսաստանը «ագրեսոր» է ճանաչվել, հետևում է ՄԱԿ-ում Իսլանդիայի ներկայացուցչության հրապարակած տվյալներից։
«ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի համագործակցությունը» А/77/L.65 փաստաթուղթը, մասնավորապես, վերաբերում է «աննախադեպ արտահանմանը», որին բախվում է Եվրոպան «Ուկրաինայի, իսկ մինչ այդ նաև Վրաստանի դեմ Ռուսաստանի Դաշնության ագրեսիայից հետո»։ .
Բանաձևը նաև կոչ է անում փոխհատուցել ռուսական ռազմական ագրեսիայի զոհերին պատճառված վնասը և պատասխանատվության ենթարկել բոլոր նրանց, ովքեր մեղավոր են միջազգային իրավունքի նորմերը խախտելու մեջ։
Հատկանշական է, որ ապրիլի 26-ին ընդունված բանաձևին կողմ են քվեարկել նաև այլ երկրներ, որոնց Մոսկվան համարում է «բարեկամական»։ Դրանց թվում են Չինաստանը, Հնդկաստանը, Թուրքիան և Բրազիլիան: Բացի այդ, հակառուսական բանաձևի ընդունմանը կողմ են քվեարկել նաեւ Ադրբեջանը, Ղազախստանը եւ գրեթե բոլոր հետխորհրդային հանրապետությունները, բացառությամբ Տաջիկստանի, Ղրղզստանի եւ Ուզբեկստանի, որոնք ձեռնպահ են մնացել։
Բանաձևին դեմ է քվեարկել միայն հինգ պետություն՝ Ռուսաստանը, Բելառուսը, Նիկարագուան, Սիրիան և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը։ Կողմ է արտահայտվել 122 երկիր։