Կան բազմաթիվ երկրներ, որոնց հետ Հայաստանը ինտենսիվ քննարկումներ է ունենում զենք գնելու հարցով, ասել է Հայաստանի ԱԽՔ Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Նա այսպես է մեկնաբանել սեփական հայտարարությունը այն մասին, որ Հայաստանը Ռուսաստանից գնված զենքը չի ստացել՝ դա կապելով ուկրաինական իրադարձությունների հետ։
Գրիգորյանը նշել է, որ որոշ դեպքերում արդեն արդյունքներ կան, որոշ երկրների հետ էլ բանակցությունները շարունակվում են։
«Այսինքն՝ եթե Հայաստանը խնդիր ունի, այլընտրանքային լուծումներ է փնտրում, քանի դեռ չի լուծվել Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում զենքի մատակարարման հետ կապված խնդիրը»,- ասել է նա։
Նա նաև հայտնել է, որ հաջորդ շաբաթ Մինսկ կատարելիք աշխատանքային այցի ընթացքում, հնարավորության դեպքում, ռուսական կողմի հետ կքննարկի զենքի մատակարարման հարցը։