Բավ է պառակտվել
02-11-2018 18:24

Հայաստանն արտաքին քաղաքականությունը վարում է իր շահերին համապատասխան

Ուրբաթ ԱԺ մշտական հանձնաժողովներում 2019 թվականի պետական բյուջեի նախագիծը ներկայացնելիս Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը մեկնաբանել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Իրանի հետ սահմանի հնարավոր փակման մասին։

Նախօրեին Փաշինյանը խորհրդարանում իր ելույթի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանն այսօր փաստացի գտնվում է այնպիսի պայմաններում, երբ չորս սահմաններից երկուսը՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ փակ են, իսկ երկուսը կիսափակ են․ Իրանի հետ՝ հաշվի առնելով փակման սպառնալիքը աշխարհաքաղաքական զարգացումների հետևանքով, իսկ Վրաստանի հետ՝ մասամբ եղանակային պայմանների պատճառով։

“Շատ կարևոր է այդ հայտարարությունը դիտարկել աշխարհաքաղաքական ենթատեքստում։ Հայաստանն արտաքին քաղաքականությունը վարում է իր շահերին համապատասխան, և միջազգային հարաբերությունների ոլորտը ծառայում է դրանց առաջխաղացման համար։ Այս առումով, մեր քաղաքականության կառուցվածքն այնպիսի է, որ ներգրավում է տարբեր դերակատարներ և գործընկերներ”,-ասել է նա։

Մնացականյանի խոսքերով, Փաշինյանն իր հայտարարությամբ ավելի շուտ նախազգուշացրել է հանրապետության առջև ծառացած հնարավոր, այդ թվում և աշխարհաքաղաքական մարտահրավերների, դրանց հնարավոր բացասական հետևանքների մասին։