Բավ է պառակտվել
25-06-2020 22:06

Հայաստանը ներդնում է ապօրինի ծագման գույքի բռնագանձման մեխանիզմները

Հայ խորհրդարանականները հինգշաբթի կայացած արտահերթ նիստում երկրորդ և վերջին ընթերցմամբ ընդունեցին Դատական օրենսգրքում և “Պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց վճարման մասին” օրենքում փոփոխությունները:

Ինչպես նշել է Արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը, փոփոխությունները կապված են “Ապօրինի ծագման գույքի բռնագանձման մասին” օրենքն ուժի մեջ մտնելու հետ:

Ըստ նրա, փոփոխություններով նախատեսվում է պաշտոնական դրույքաչափեր սահմանել այն ստորաբաժանման ղեկավարի տեղակալի և ավագ դատախազների համար, որը զբաղվելու է “Ապօրինի ծագման գույքի բռնագանձման մասին” օրենքի կիրարկմամբ։

“Միևնույն ժամանակ, նախատեսվում է, որ ապօրինի ծագման գույքի բռնագանձման գործերը քննող դատավարները կընտրվեն ընդհանուր իրավասության դատարանի դատավորների շարքից՝ Բարձրագույն դատական խորհրդի կողմից”, - ասել է Գալյանը:

Ավելի վաղ՝ ապրիլի 16-ին, Հայաստանի Ազգային ժողովը երկրորդ և վերջին ընթերցմամբ ընդունեց “Ապօրինի ծագման գույքի բռնագանձման մասին” օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին փաթեթը, որոնք թույլ են տալիս բռնագանձել գույքը, որի ձեռբերումը չի հիմնավորվում եկամտի օրինական աղբյուրներով: Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է այս օրենքը մայիսի 11-ին: