Բավ է պառակտվել
31-03-2023 12:33

Հայաստանը կրկին դիրքային կորուստներ է կրել ադրբեջանական զինուժի առաջխաղացման պատճառով. ընդդիմադիր պատգամավոր

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը վտանգավոր հայտարարություն է տարածել հանրապետության Սյունիքի մարզում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ ընդդիմադիր դաշինքի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Մասնավորապես, խոսքը Կոռնիձոր-Տեղ գյուղերի ուղղությամբ ադրբեջանցիների դիրքավորման մասին էր։ Նախ ԱԱԾ-ն արձանագրել է, որ Ադրբեջանը 5 կետերում եկել և դիրքավորվել է սահմանագծի հայկական հատվածում` 100-300 մետր խորքում: Երկրորդ, ԱԱԾ-ն նշում է, թե «որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել և իրականացնել ինժեներական աշխատանքներ»»,- ընդգծել է ընդդիմադիրը։

Այդ կապակցությամբ Աբրահամյանն հարց է տալիս՝ «ու՞ր էր իշխանությունն իր ուժային կառույցներով, հետախուզական համակարգերով, երբ Ադրբեջանն առաջ ընկնելով դիրքավորվում էր»։

«Անլրջության ինչպիսի մակարդակ, թե բա` Ադրբեջանը չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին... Ադրբեջանը փաստաթղթով ստանձնած պարտավորությունները չի կատարում, ուր մնաց բանավոր զրույցները»,- նշել է Աբրահամյանը։հիմք ունի

Նրա կարծիքով՝ երկրի անվտանգության համար պատասխանատու կառույցները փաստորեն Ադրբեջանի բանավոր խոստումներով են առաջնորդվել, որի հետևանքով ՀՀ-ն հերթական անգամ տարածքային կորուստներ է ունենում, իսկ Ադրբեջանը դիրքավորվում իր համար նսխընտրելի ու բարենպաստ հատվածներում:

«ԱԱԾ-ն նաև նշել է, թե «հայկական կողմն իրավիճակին մոտենում է էսկալացիա թույլ չտալու տրամաբանությամբ», իսկ այս սկզբունքի պտուղները 44-օրյա պատերազմից հետո հայ ժողովուրդը տեսել է` ՀՀ-ի դեմ հարձակումներ, տարածքային ու մարդկային հսկայական կորուստներ»,- գրել է պատգամավորը։

Նրա խոսքով, կամ դրանց բացակայության պայմաններում ՀՀ-ն տարածքային ու դիրքային կորուստներ է ունեցել, ինչը «ՆՈՐՄԱԼ երկրների պարագայում իրավական համապատասխան գործընթացների կբերեր», բարձրագույն պաշտոններում գտնվողներն էլ կթռչեին իրենց պաշտոններից: